johnkerrysouthsudan1in.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Հարավային Սուդանի նախագահ Սալվա Քիիրը համաձայնել է երկրում հակամարտությանը վերջ տալու նպատակով խաղաղ բնակցություններ սկսել երկրի ընդդիմության հետ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քերիի խոսքով՝ Քիիրի և ընդդիմադիրների առաջնորդ Ռիեկ Մաչարի հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթվա սկզբին:

Քերին, ով այս հայտարարությունն արել է երկրի մայրաքաղաք Ջուբայում նախագահի հետ հանդիպումից հետո, ասել է, որ Մաչարն արդեն համաձայնել է մասնակցել բանակցություններին, և որ նա իր հետ կկապվի՝ հետագա պայմանավորվածությունների ձեռքբերման համար:

ԱՄՆ-ը նաև փորձում է Աֆրիկյան միությանը համոզել խաղարար ուժեր տեղակայել Հարավային Սուդանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել