1in.am-ը գրում է.
«Լիվերպուլ»-ի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը բարձր գնահատականի է արժանցրել Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատանքը:
«Պեպ Գվարդիոլային հանճարեղ մասնագետ եմ համարում, չնայած «Բավարիա»-ի վերջին անհաջողություններին: Առաջին հերթին, բարձր եմ գնահատում «Բարսելոնա»-ում կատարած նրա աշխատանքը: «Կապտանռնագույններ»-ը լավագույնն էին աշխարհում խաղի բոլոր առումներով:
Գվարդիոլայի անհավանական «Բարսելոնա»-ն միշտ գրոհում էր և տիրում գնդակին: Հակառակորդն անգամ ժամանակ չէր ունենում մտածելու, թե ինչպես գրոհ կազմակերպի: Իսկ երկրպագուն դիտարժան խաղի ականատես էր դառնում»,- The Telegraph-ը մեջբերում է Օուենի խոսքերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1276613.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



