1in.am-ը գրում է.
Շվեյցարիայի իշխանությունները ցուցակն ընդլայնել են ևս 15 անձանցով, որոնց նկատմամբ Ուկրաինայի իրադրության պատճառով ֆինանսական սահմանափակումներ են գործում, երկրի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրությունը մեջբերելով՝ գրում է RIA Novosti-ն:
Շվեյցարիայի կառավարությունը ապրիլի սկզբին ԵՄ-ից անմիջապես հետո 33 ռուսաստանցիների նկատմամբ ֆիանսական օպերացիաների սահմանափակումներ էր մտցրել: Ընդ որում, այդ ցուցակը ամբողջությամբ կրկնում էր ԵՄ-ի ներկայացրածը: Երկուշաբթի օրը ԵՄ-ն ընդլայնել է իր ցուցակը, որի կապակցությամբ Շվեյցարիան ստիպված է եղել համապատասխան միջոցառումներ կիրառել:
«Շվեյցարիայում կենտրոնացած ֆինանսական միջնորդները այլևս չեն կարող գործնական նոր հարաբերություններ ունենալ որոշմանը կից հավելվածում նշված անձանց հետ: Դա արվում է այն պատճառով, որպեսզի այդ մարդկանց կողմից Շվեյցարիայից ակտիվներ դուրս չբերելը երաշխավորված լինի»,- ասվում է հաղորդագրության մեջ:



