Ուկրաինայի բանակը սկսել է Կրամատորսկի օդանավակայանի գրոհը (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի մարզում սկսել են Կրամատորսկի օդանավակայանի գրոհը: Լսելի են կրակոցներ և պայթյուններ: Կրակոցների ընթացքում մեկ մարդ է վիրավորվել: Ներկա պահին օդանավկայանի վերևում երեք ուղղաթիռ է թռչում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Մինչ այդ օդանավակայանի վերևում փոքր բարձրությամբ պտտվել է մարտական ինքնաթիռը: Ըստ ականատեսների` դա MIG-25 կամ Su-27 է եղել: Կես ժամ անց ինքնաթիռը թռել է Դոնեցկի ուղղությամբ, որից հետո այդտեղ են ժամանել շտապօգնության և հատուկ ծառայությունների ավտոմեքենաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել