1in.am-ը գրում է.
Ռուս փորձագետ, Մոսկվայի «Սպարտակ»-ի վետերան Եվգենի Լովչևը Sovsport-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի խաղին:
«Օզբիլիսը լավ հարվածների է տիրապետում, խելացի խաղ ցուցադրում: Նա դժգոհ էր իր գործողություններից և հայտարարեց, որ նման խաղով «Մանչեսթեր Յունայթեդ»-ում չի հայտնվի, բայց ես վստահ եմ, որ սկաուտները կրկին գալու են Ռուսաստան ու հետևեն նրա խաղին:
Նա լավ տեխնիկայի է տիրապետում, լավ է խաղում ձախ ոտքով: Օզբիլիսը խաղաոճով նման է Ռոբենին: «Կուբան»-ում, որտեղ նրան ավելի շատ էին վստահում, նա ավելի լավ էր խաղում, իսկ «Սպարտակ»-ում նա չի բացահայտել իր ողջ ներուժը:
«Սպարտակ»-ում նա տեղ չունի մեկնարկային կազմում, ինչը խանգարում է նման կարգի խաղացողներին»,- հայտարարել է Լովչևը:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_265619.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել