1in.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ռաֆինյան 3-խաղյա որակազրկում է ստացել` Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ ոչ ֆուտբալային վարք դրսևորելու համար: Գերմանիայի ֆուտբոլի միության որոշման մասին Twitter-ի պաշտոնական էջում հայտնել է մյունխենյան ակումբը:
Հիշեցնենք` հանդիպման ավելացված ժամանակում բրազիլացին ճանկռել է Հենրիխի դեմքը, ինչի համար հեռացվել է խաղադաշտից:
Այդպիսով` Ռաֆինյան չի կարող մասնակցել «Բավարիա»-ի` «Անտրախտ»-ի, «Վերդեր»-ի և «Համբուրգ»-ի դեմ խաղերին:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_265462.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել