1in.am-ը գրում է.

Ջրում CO2-ի բարձր պարունակությունը ձկներին խանգարում է զգալ գիշատիչների մոտալուտ վտանգը՝ պնդում են ամերիկացի կենսաբանները, որոնց հոդվածը հրապարակված է Nature Climate Change գիտական ամսագրում:

Գիտնականներն այսպիսի եզրակացության են հանգել՝ հետազոտություն կատարելով այն վայրերում, որտեղ рН-ի մակարդակը զգալիորեն տարբերվել է:

Մասնավորապես, հետազոտողներին հաջողվել է պարզել, որ այնտեղ, որտեղ CO2-ի պարունակությունը բարձր է, ձկները գործնականում չեն զգացել գիշատիչների մոտենալը և արագորեն նրանց զոհն են դարձել:

Գիտնականները պնդում են, որ կլիմայի փոփոխությունը, որոնց ուղեկցում է CO2-ի մակարդակի բարձրացումը, կարող է անդառնալի ազդեցություն ունենալ տեսակների բազմազանության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել