1in.am-ը գրում է.

Արդյոք ապագա երեխան առողջ կլինի՞. այս հարցը հուզում է յուրաքանչյուր մարդու, որը որոշել է դառնալ ծնող: Նոր տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր է դարձել թվային էմբրիոնի ստեղծումը՝ երկու մարդկանց ԴՆԹ-ների միախառնումից հետո, ովքեր պատրաստվում են դառնալ հայր և մայր: 

Արդյունքները հստակ պատկերացում են տալիս նրանց տեսական երեխայի առողջության մասին: Matchright տեխնոլոգիան հասանելի կլինի ամերիկյան երկու կլինիկաներում մինչև 2014-ի վերջը: 

Տեխնոլոգիան մշակած GenePeeks ընկերությունը հույս ունի այն տարածել ամբողջ աշխարհով: 

Matchright-ի օգնությամբ հնարավոր է ծանոթանալ այն գծերի հետ, որոնք պարտադիր կապված են առողջության հետ, օրինակ՝ իմանալ երեխայի աչքերի գույնը ու մաշկի պիգմենտացիան, մոտավոր քաշն ու հասակը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել