1in.am-ը գրում է.

Նիկարագուայում անցած շաբաթ տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի հետևանքով ավելի քան 2000 տուն վնասվել են տարբեր աստիճանի կամ լիովին ավերվել: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոսարիո Մուրիլիոն՝ պատմելով աղետի հարվածների հետևանքների մասին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:

6.2 մագնիտուդով երկրաշարժից, որը տեղի է ունեցել հինգշաբթի, առավելապես տուժել է Նագարոտե բնակավայրը, որը գտնվում է մայրաքաղաքից 40 կմ հյուսիս-արևմուտք: Այնտեղ լիովին ավերվել է 587 տուն, ևս 560-ը լուրջ վերանորոգման կարիք ունեն: Սպասվում է, որ բնակֆոնդի վերականգնման աշխատանքները սկսվեն արդեն այսօրվանից:

Երկրաշարժից հետո ավելի քան 1000 հետցնցում է տեղի ունեցել: Ուրբաթ 6.7 բալ ուժգնությամբ ևս մեկ ցնցում է եղել: Տարերային աղետը 1 մարդու կյանք է խլել, ևս 33-ը լուրջ վնասվածքներ են ստացել:

Երեկ Վենեսուելայից Մանագուա է ուղարկվել մարդասիրական օգնության խմբաքանակ:

Անցած շաբաթվա վերջին տեղի ունեցած երկրաշարժերն ամենահզորն էին 1972-ից ի վեր, երբ տարերային աղետի հարվածից մոտ 5000 մարդ զոհվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել