1in.am-ը գրում է.
Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն արժանացել է Vanguard Award-ի պատվոգրին՝ գեյերի իրավունքների համար պայքարում իր ներդրման համար՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Glaad Media հատուկ միջոցառումը տեղի է ունեցել կիրակի օրը՝ Լոս Անջելեսում: Այն նվիրված էր հետևյալ հարցին՝ գեյ-փոքրամասնություններն ի՞նչ դիրք ունեն մամուլում և կինոաշխարհում,:
Միջոցառման ժամանակ հատուկ նշել են, որ 44-ամյա Լոպեսը եղել է ամերիկյան The Fosters սերիալի պրոդյուսեր: Դրաման լեսբի զույգի կյանքի մասին է:
«Եթե ես արել եմ մի բան, ինչն այս աշխարհում գոնե որևէ մեկին օգնել է իրեն ավելի ուժեղ ու վստահ զգալ, նշանակում է՝ իմ երազանքն իրականացել է»,- պատվոգիրն ստանալիս ասել է Լոպեսը:
Vanguard Award-ին ավելի վաղ արժանացել են Շերը, Լայզա Մինելին, էլիզաբեթ Թեյլորը:



