1in.am-ը գրում է.
Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերին խոսել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի «Սուոնսի»-ի դեմ խաղում տարած հաղթանակի և չեմպիոնական տիտղոսը նվաճելու մասին:
«Շատ դժվար կլինի նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Մենք պետք է շարունակենք հաղթել, բայց առաջին տեղի ճակատագիրը մեր ձեռքերում չէ: Մրցաշրջանի վերջնամասը շատ բարդ է բոլորիս համար:
Ինչ վերաբերում է «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» խաղին, ապա, կարծում է, արդյունքը բավարարում է մեզ: Սակայն Մոուրինյոն անընդմեջ նշում է, որ կարևոր է հաղթել յուրաքանչյուր խաղում: Այդ դեպքում մրցակիցների արդյունքները մեզ համար ոչ մի նշանակություն չեն ունենա: Ուրախ եմ, որ կարողացանք առավելության հասնել «Սուոնսի»-ի նկատմամբ և կշարունակենք ճնշել նրանց, ովքեր շրջանցել են մեզ մրցաշարյաին աղյուսակում»,- ասել է Թերին: