1in.am-ը գրում է.

«Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը հեթ-տրիկ է ձևակերպել Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակներում կայացած «Լացիո»-ի դեմ խաղում:

Այդպիսով, 31 խաղում հեղինակելով 17 գոլ 26-ամյա արգենտինացին շրջանցեց հայտնի հարձակվող Դիեգո Մարադոնային` «Նապոլի»-ի կազմում մեկնարկային մրցաշրջանում խփած գոլերի քանակով:

1984/85 թվականների մրցաշրջանում Մարադոնան Ա Սերիայում 14 գոլ է հեղինակել նեապոլիտանյան ակումբի կազմում: Հիշեցնենք, որ «Նապոլի»-ն ձեռք է բերել Իգուաինի տրանսֆերը նախորդ ամռանը` Մադրիդի «Ռեալ»-ին վճարելով 37 մլն եվրո:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել