1in.am-ը գրում է.

Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտնել է, որ Սլավյանսկում ոստիկանության շրջանային բաժանմունքը գրաված մարդիկ կրակ են բացել: Այս մասին գրում է BBC-ն:

«Փոխանցեք բոլոր քաղաքացիներին` հեռանալ քաղաքի կենտրոնից, բնակարաններից դուրս չգալ, պատուհաններին չմոտենալ: Անջատողականները հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ կրակ են բացել` առանց խոսքի»,- գրել է Ավակովը Facebook-ի իր էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել