1in.am-ը գրում է.
«Աջ սեկտորը» իշխանությունների անգործության պատճառով մարդկանց կոչ է արել նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը՝ գրում է korrespondent.net-ն:
«Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշի կոչը տեղադրվել է կուսակցության Youtube-յան ալիքում:
Յարոշը հայտարարել է «Աջ սեկտորի» բոլոր կառույցների մոբիլիզացիա և ուկրաինացիներին կոչ է արել համախմբվել ինքնապաշտպանական ջոկատներում կամ միանալ «Աջ սեկտորին»՝ Մոսկվայի կողմից հրահանգված հանցախմբի դեմ պայքարելու համար, ովքեր գործում են Ուկրաինայի հարավ-արևելքում, մասնավորապես՝ Դոնեցկում, Սլավյանսկում և այլ քաղաքներում:
Յարոշը նշել է, որ մոբիլիզացիան կապված է իշխանությունների անգործության հետ, ովքեր Ղրիմի սցենարի կրկնություն են թույլ տալիս նաև երկրի այլ մարզերում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_264971.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



