1in.am-ը գրում է.

Արիզոնա նահանգի բնակչուհուն, որն ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի վրա կոշիկ էր նետել, հատուկ ծառայություններն ազատ են արձակել հարցաքննությունից հետո՝ հայտնում է Asscoaited Press-ը: Ձերբակալվածը 36-ամյա Էլիսոն Միշել Էրնսթն է եղել: Հայտնում են, որ Էրնսթին ազատել են՝ հետո նորից ներկայանալու ծանուցում տալով:

Էրնսթը մեղադրվում է կարգը խախտելու համար՝ ապօրինի մուտք գործելով շենք, որտեղ ելույթ էր ունենում Հիլարի Քլինթոնը: Քլինթոնը չի տուժել կոշիկի նետումից, որը նրանից մի քանի մետր հեռավորությամբ է անցել:
ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալները և ոստիկանները, որոնք հարցաքննել են կնոջը, հայտնել են, որ Էրնսթը հոզված է եղել, բայց գիտակցել է՝ ինչ է անում: Նրա դատը տեղի կունենա այս տարի ավելի ուշ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է մինչև մեկ տարով ազատազրկվել: 

Չի հաղորդվում՝ Էրնսթը փաստաբան ունի, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել