1in.am-ը գրում է.
Ուելսի արքայազն Չարլզը կնոջ՝ Քորնուելի դքսուհի Կամիլայի հետ մայիսի 18-21-ը պաշտոնական այցով Կանադա կմեկնի, հայտնել է երկրի կանադական ժառանգության և պաշտոնական լեզուների հարցերով նախարար Շելլի Գլովերը: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Հյուրերը 6 քաղաք կայցելեն՝ Գալիֆաքս, Փիքթոու Քաունթի, Շառլոտթաուն, Բոնշոու, Կոռնուոլ և Վիննիպեգ:
Այս այցը զույգի համար կլինի երրորդը: Նրանք Կանադայում եղել են 2009-ին և 2012-ին:
Բրիտանական թագավորության ներկայացուցիչների այցը Կանադա համընկնում է Վիկտորիայի օրվան՝ Կանադայի ազգային տոնին, որն այս տարի կնշվի մայիսի 19-ին: Այդ օրը արքայազն Չարլզն ու դքսուհի Կամիլան Նոր Շոտլանդիայում կմասնակցեն պաշտոնական միջոցառումներին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_264843.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



