1in.am-ը գրում է.

Ճապոնիայում ժամկետից 6 տարի շուտ է ծաղկել սակուրան, որն աճել է տիեզերքում եղած սերմերից: Այս մասին գրում է The Japan Times-ը:

Ճապոնական բալենին աճում է Գանձեձի բուդդայական տաճարի տարածքում: 2008-ին տաճարի հոգևոր սպասավորները ճապոնական աերոտիեզերական հետազոտությունների գործակալությանն են փոխանցել տարեց սակուրաներից մեկի սերմերը: Ավելի ուշ ճապոնացի տիեզերագնացը դրանք իր հետ տարել է տիեզերք, որտեղ դրանք մնացել են 10 ամիս: 2010-ին դրանք տնկել են տաճարի տարածքում:

«Տիեզերական սակուրան» աճել է մինչև 4 մետր, ընդ որում՝ ծաղկել է առաջին անգամ: Նշվում է, որ, որպես կանոն, սակուրան սկսում է ծաղկել մոտ 10 տարեկանում:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել