1in.am-ը գրում է.

Ուկրաինայի կառավարությունը կրճատել է իր քարտուղարությունը և սկսել ծառայողական ավտոպարկի վաճառքը, բացի այդ՝ որոշում է ընդունվել նաև աճուրդի հանել պետական ունեցվածքի մի մասը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

«Ստորագրել եմ նախարարների կաբինետի քարտուղարությունը 10 տոկոսով նվազեցնելու մասին հրաման: Կառավարությունը նվազեցնում է պաշտոնյաների պահման ծախսերը: Ավտոմեքենաների ցուցակը, որոնք մենք կվաճառենք աճուրդում, երկուշաբթի օրը կտեղադրենք նախարարների կաբինետի կայքում»,- ասել է առանց պորտֆելի նախարար Օստապ Սեմերակը:

Նա հայտնել է նաև, որ այս շաբաթ խորհրդակցություն է անցկացրել նախագահի աշխատանքի համար ոչ անհրաժեշտ իրերը աճուրդում վաճառելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել