1in.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը Գերագույն ժողովրդական ժողովի պատգամավորների հետ լուսանկարվել է երկու գեներալիսիմուսների՝ Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի հսկայական արձանների ֆոնին, որոնք տեղադրված են Փխենյանի կենտրոնում, հայտնում է ՑՏԱԿ տեղեկատվական գործակալությունը:

Կիմ Չեն Ինը կորեացի օրենսդիրներին շնորհավորել է խորհրդարանական նստաշրջանի հաջող ավարտի կապակցությամբ: «Այս իրադարձությունը շրջադարձային մեծ փուլ է և քաղաքական իրադարձություն»,- ասել է նա:

Հյուսիսային Կորեայի բոլոր շրջաններում հանրահավաքներ ու հանդիպումներ են անցկացվում հաջակցություն խորհրդարանի պատգամավորների որոշման՝ Կիմ Չեն Ինին վերընտրել պաշտպանության պետական կոմիտեի առաջին նախագահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել