1in.am-ը գրում է.

Ուկրաինական «Ուկրսոցբանկը» ավելի քան մեկ շաբաթ է՝ արգելափակել է «Սկազկա» կենդանաբանական այգու և «Տայգան» առյուծների պարկի հաշիվը: Այդ այգիներում ապրում են ավելի քան 1500 կենդանիներ: Ձեռնարկությունը չի կարողանում կեր գնել գազանների համար: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով այգիների տիրոջը՝ Օլեգ Զուբկովին:

«1.5 շաբաթ առաջ մեզ արգելել են օգտվել մեր հաշվի մնացորդից՝ փաստարկելով, թե դա Ուկրաինայի ազգային բանկի կարգադրությունն է: Հինգշաբթի բանկում մեզ հայտարարել են, որ սպասում են որոշման ընդունմանը այն մասին, որ Ղրիմը բռնազավթված տարածք է, և հայտնել են, որ դրանից հետո մենք ընդհանրապես չենք ստանա մեր դեպոզիտները»,- ասել է Զուբկովը:

Նրա խոսքով՝ այգիները ԱՊՀ-ում խոշորագույն մասնավոր գազանանոցներ են և ունեն Եվրոպայում խոշոր գիշատիչների ամենամեծ հավաքածուները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել