1in.am-ը գրում է.
Freedom House միջազգային կազմակերպության նախագահ Դևիդ Քրամերը կարծում է, որ արևմտյան երկրները պետք է Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանեն Ուկրաինայի նկատմամբ նրա քաղաքականության համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Հույս ունեմ, որ ԱՄՆ-ը և Կանադան արդեն շուտով լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանեն: Արևմտյան պետությունները պետք է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Մենք չպետք է արձագանքենք նրան, թե ինչ է անում Ռուսաստանի ղեկավարությունը, մենք պետք է սա նախազգուշացնենք»,- ասել է Քրամերը:
Նա նշել է, որ պատժամիջոցները, որոնք արդեն սահմանվել էին ՌԴ-ի նկատմամբ, «առաջին լավ քայլն էին, բայց առայժմ միայն առաջին»: Նա նաև նշել է, որ ռուսական տնտեսությունն արդեն իր վրա զգացել է ընդունված որոշումների հետևանքները:
Ըստ Freedom House-ի նախագահի՝ Ուկրաինայի իշխանություններն ու արևմտյան պետությունները երբեք չպետք է ճանաչեն ՌԴ-ին Ղրիմի բռնակցումը: Ըստ նրա՝ Ղրիմում ստեղծված իրավիճակի հարցով ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստան-Ուկրաինա մակարդակով հանդիպումը, որի մասին խոսակցություններ են շրջանառվում, դրական արդյունք չի տա:
Քրամերը կարծում է, որ ուկրաինացիները երբեք չեն խոսել երկրի դաշնայնացման մասին, մինչև այդ մասին սկսեց խոսել Մոսկվան: «Չեմ կարծում, որ Ռուսաստանին հուզում է Ուկրաինայի ճակատագիրը, ՌԴ ղեկավարությունը կուզենար մասնատել Ուկրաինային, որպեսզի Արևմուտքը կորցներ նրա նկատմամբ հետաքրքրությունը»,- նշել է նա: