1in.am-ը գրում է.
Գիտնականները պարզել են մարդու արյան յուրահատկությունները բացահայտող նոր եղանակ, ինչի շնորհիվ արյան փոխներարկման նախապատրաստությունը կդառնա ավելի հեշտ, ավելի հուսալի և էժան՝ ասվում է The Journal of Molecular Diagnostics-ում:
Հետազոտության առաջատար հեղինակ Ժան-Շառլ Բրեսն ասում է, որ ալլոիմունիզացիայի (հակագեներին հակամարմնի մշակումը) խնդիրը մինչ օրս շատ սուր է, քանի որ արյան համատեղելիության ստուգման ժամանակ գնահատվում են միայն հիմնական չափանիշները (արյան խումբ, ռեզուս-ֆակտոր, KEL1 հակագեն) ու միայն 5-10% հատուկ դեպքերում են ստուգվում այլ կարևոր գործոններ:
Ժան-Շառլ Բրեսի հետազոտական խումբը մշակել է ռոբոտացված աշխատանքային կայան, որը արյան նմուշի միջոցով ի վիճակի է որոշել մարդու գենոտիպը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_264403.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել