1in.am-ը գրում է.

Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ժողովրդին հանրաքվե անցկացնել Ուկրաինայի կազմում գտնվող յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի վերաբերյալ: 

«Որպես նախագահ, ով ձեզ հետ է հոգով և մտքով, կոչ եմ անում Ուկրաինայի յուրաքանչյուր խելամիտ քաղաքացու. Թույլ մի տվեք ինքնակոչներին ձեզ օգտագործել: Պահանջեք հանրտաքվե անցկացնել Ուկրաինայի կազմում ցանկացած շրջանի կարգավիճակի վերաբերյալ»,- ասվում է Յանուկովիչի ուղերձում, որը մեջբերում է ITAR-TASS-ը: 

Յանուկովիչը կարծում է, որ միայն համաուկրաինական հանրաքվեն (և ոչ թե արտահերթ նախագահական ընտրությունները) կարող է զգալիորեն կայունացնել քաղաքական իրավիճակը և պահպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը: Նա հավելել է, որ օրենսդրության մեջ մտցված հակասահմանադրական փոփոխություները (այդ թվում Ուկրաինայի նախագահի վերաբերյալ) «բացառում են արդար ընտրությունների հնարավորությունը, երբ էլ որ դրանք անցկացվեն»: 

«Ներկայի այսպես կոչված իշխանությունը ընդունել է օրենքների փաթեթ, որոնք ուղղակիորեն խախտում են Ուկրաինայի Սահմանադրությունը: Այդ օրենքներն ընդունվել են «մայդանի» ճնշման տակ: Մի շարք ժողովրդական պատգամավորների և նրանց ընտանիքների նկատմամբ գործադրվել է բռնություն՝ չհաշված մշտական սպառնալիքները»,- ասել է նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել