Panorama.am-ը գրում է.
«Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովը հիմնականում կազմակերպված էր Հայաստանի հանքարդյունաբերության քաղաքականության մեջ փոփոխություն չմտցնելու նպատակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Նրա խոսքերով` այսօր Հայաստանում անելանելի վիճակ է, քանի որ մի շարք քաղաքներում տրամադրվել և տրամադրվում են հանքերի շահագործման լիցենզիաներ: Հ.Սանասարյանը նշեց, որ հանրապետությունում շարունակում են աճել մետաղական հանքավայրերը, ուստի պետք է պայքարել նոր հանքերի հայտնաբերման և շահագործման գործելակերպի դեմ: Այլապես դրանց լիարժեք շահագործումը տարիներ անց կբերի անդառնալի հետևանքների:
«Հայաստանը լեռնային երկիր է և բոլոր ապարների մեջ կան թանկարժեք տարրեր` ոսկի, արծաթ, պղինձ, մոլիբդեն, բայց երբ տնտեսական հաշվարկ ենք անում, թե տվյալ հանքը շահագործելուց ինչ օգուտ կունենանք, կանգնում ենք մի անելանելի խնդրի առջև»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



