1. Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից 1999թ.-ին հաստատվել է, որ զարկերակային նորմալ ճնշումը համարվում է 130/85-ից ցածրը, իսկ 130/85-ի և 140/90 միջև և դրանցից ավելի բարձրը համարվում է զարկերակային հիպերտոնիա:

2. Սրտի կծկումների ճշգրիտ պատկեր տալիս է զարկերակի՝ միայն դաստակի վրա չափումը: Վզի վրա զարկերակ չափելու փորձը սխալ է:

3. Սիրտն ունի աջակողմյան և ձախակողմյան հատված: Ձախակողմյանն ավելի մեծ և ուժեղ է: Դա բացատրվում է նրանով, որ սրտի հենց այդ հատվածի կծկումներ են բերում ամբողջ օրգանիզմի արյունաշրջանառությանը: Աջ հատվածը պատասխանատու է միայն թոքերի արյան մատակարարման համար:

4. Սրտի բարձրությունը 12,7սմ է, լայնությունը՝ 7,5 սմ: Տղամարդկանց մոտ այն կշռում է մոտ 310 գր, իսկ կանանց մոտ՝ 240 գր:

5. Սրտային միջին ռիթմը կազմում է 72 հարված՝ մեկ րոպեում: Իսկ դա նշանակում է, որ 65 տարեկանում սիրտն արդեն կծկվել է 2.500.000.000 անգամ:

6. Կծկումների միջև սիրտը հանգստանում է: Եթե այդ «հանգստի» բոլոր պահերը միասին հաշվենք, ապա կստացվի, որ մարդկային կյանքի ընթացքում սիրտը 20 տարի «լռում» է:

7. Օրգանիզմում արյունատար բոլոր անոթների ընդհանուր երկարությունը երկրի հասարակածից երեք անգամ երկար է:

8. Ճարպային հյուսվածքներում կան անթիվ արյունատար մազանոթներ: Ավելորդ 10 կգ-ը սրտին ստիպում է լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի արյունը մղվի այդ մազանոթներով, որոնց ընդհանուր երկարությունը, ի դեպ, 8000 կմ է:

9. 1 խորանարդ միլիմետր արյան մեջ 4.5-5,5 միլիոն կարմիր արյունատար մարմիններ է պարունակվում: Նրանք անդադար առաջանում են օրգանիզմում և օրգանիզմում ամբողջովին փոխվում են 120 օրից:

10. Մարմնում արյուն շրջանառության ընդհանուր ցիկլը կազմում է 23 վայրկյան:

11. Եթե արյունատար անոթների մեջ չլինեին փականներ, որոնք իրենց մեջ պահում են արյունը, ապա այն հաշված վայրկյանների ընթացքում ձգողականության ուժի ներքո կիջներ դեպի ոտքերը:

12. Բռնցքամարտիկը նոքդաունի մեջ է լինում որովայնին ստացած հզոր հարվածից հետո, քանի որ արյունը կտրուկ ետ է քաշվում սրտից, թոքերից և ուղեղից՝ ուղղվելով դեպի որովայնի հատվածը: Հենց դա էլ հանգեցնում է գիտակցության ժամանակավոր մթագման:

13. Սրտի կաթվածներ ամենից հաճախակի տեղի են ունենում երկուշաբթի առատովյան՝ ժամը 7-10 սահմաններում:

14. Սրտային հիվանդություններն ավելի շատ կյանք են խլել, քան աշխարհի բոլոր պատերազմները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել