Երեկ Ստամբուլում տեղի է ունեցել ամենամյա ավանդական գեյ շքերթը։ Մոտ տասը հազար մարդ երաժշտության ուղեկցությամբ Ստամբուլի Թաքսիմ հրապարակից ուղղվել է կենտրոնական Իսթիկլալ փողոց։

Շքերթը, որը ամեն տարի կազմակերպվում է Ստամբուլում մեկնարկել է 2003-ին 30 մասնակցով և արդեն կարող ենք պարծենալ որ մեր թիվն արդեն անցնում է 10.000-ը:

Շքերթի մասնակիցները որպես համերաշխության և բազմազանության նշան թուրքերենի կողքին նաև հայերեն, քրդերեն և այլ լեզուներով պաստառներ են բարձրացրել, ինչպես օրինակ՝ «Սեր, սեր, ազատություն, ո՛չ ատելությանը», «Միասեռականներն ամեն տեղ են», «Խորհրդարան, օրենք՝ ոչ մի խտրականություն», «Ո՞ւր է Թայիփը, գեյերն այստեղ են», «Բարոյազուրկներն այստեղ են», հաղորդում է թուրքական «Բիանեթ» պարբերականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել