Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Սիս-Սիփանի գյուղեր տանող ճանապարհահատվածին բախվել են Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Հակոբ Սարգսյանի վարած КамАЗ 5320 մակնիշի 25 ՕԼ 724 համարանիշի ավտոմեքենան և Գյումրի-Երևան ուղևորատար գնացքը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով էքսկավատորի վարորդը, ով, ըստ հավաքվածների, Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 60-ամյա Անդրանիկն է եղել, տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց, քանի որ նա եղել է էքսկավատորի մեջ, երբ այն հայտնվել է ձորակում: Բախումից հետո КамАЗ-ը, որը քարշակ է անելիս եղել անիվավոր էքսկավատորը, հայտնվել է ձորակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել