apple-clarity-00-630x500

Ամեն անգամ, երբ հայացք ենք գցում Apple-ի ստեղծած ծրագրերին կամ տեխնիկային, ակամայից զարմանում ենք այդ ապրանքատեսակների պարզությունից: Եվ այդ պարզությունը ստեղծված չէ հենց այնպես, այն ունի իր մեջ միտք և գաղափար: Այդ գաղախարի մեջ առկա է էական նշանակություն ունեցող միտք, որից էլ ցանկություն է առաջանում դիպչել սարքավորմանը և այն լիովին օգտագործել:

Փոքր երեխաները լիովին պարզությամբ ստեղծված iPad-ը վերցնելով իրենց ձեռքը, միանգամից հասկանում են սարքավորման օգտագործման կարգը և ձև:

iPad_mini_retina_2

Նոր օգտագործողներն անընդհատ հարցնում են, թե ի՞նչ նորություն կա  iOS-ում կամ OS X-ում, կամ ինչպե՞ս լուծել որոշակի խնդիրներ կապված այս ՕՀ-ների հետ: Այսպիսի հարցադրումներին ընկերությունը պատասխանում է. «Մտածեք, թե ինչպես ավելի հեշտ կարելի է լուծել տվյալ խնդիրը: Հենց այդպես էլ վարվում է Apple ընկերությունը»:

Իրականում այսպիսի պատասխանը շատ դեպքերում հանդիսանում է ամենաճիշտը: Եթե ինչ-որ մեկին հարցնում ենք, թե ինչպես վարվել այս կամ այն դեպքում, հիմնականում դրա պատասխանը հնչում է ամենահեշտ տարբերակը:

hero_iphone4s_5c_5s

Նայեք  iPhone-ին: Նրա վրա կա ընդհամենը մեկ կոճակ: Եթե այն փոխանցեք ինչ-որ մեկին, ով մինչ այդ չի օգտագործել նման սարքավորում, նա միանգամից կհասկանա, թե սարքավորումն ինչպես կարելի է օգտագործել:

Յուրաքանչյուր ընկերության գերխնդիրն է՝ իր ապրանքանիշը ստեղծել մաքսիմալ պարզ, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերում օգտագործողը այն վերցնի իր ձեռքի մեջ և սկսի միանգամից դրանից օգտվել: Apple-ի մոտ դա ստացվել է, ինչն էլ փոխել է ոլորտի ամբողջ դեմքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել