Tert.am-ը գրում է.
«Ներազգային ազատագրական շարժում» հասարակական կազմակերպության անդամ Վահան Մարտիրոսյանը, ով օրերս հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ, թե հատուկ սարքի միջոցով «ՀայՌուսգազարդը» գազին ազոտ խառնելով մեծացնում է գազի ծավալները՝ գցելով դրա կալորիականությունը, ասում է, որ իրենք հիմա սպասում են մեկ այլ փորձաքննության արդյունքների, որը երբ հրապարակեն, «ՀայՌուզգազարդի» վիճակը բավականին տխուր է լինելու: Նա նաև ասաց, որ կարելի է մասնակցել փետրվարի 17-ին «ՀայՌուսգազարդ»-ում կազմակերպվելիք գազի կալորիականության մասին քննարկմանը:
- Պարո՛ն Մարտիրոսյան, Ձեր այս սենսացիոն հայտարարությունից հետո Ձեր նկատմամբ ճնշումներ սպառնալիքներ եղե՞լ են և եթե այո, ապա ի՞նչ կերպ:
- Մինչև այդ էլ էին ասում, ոնց որ դրանից հետո կիսաընկերական ինչ-որ ակնարկներ են լինում, ոնց որ իմ «լավը ուզելով», բայց դե լուրջ չենք վերաբերվում, որովհետև 21-րդ դար է: Այնպես չէ, որ իրենք իշխան են, մենք էլ իրենց վասալները կամ ստրուկներն ենք: Իրենք, ես ուզում եմ, որ հասկանան, որ իմ, Ձեր խոնարհ ծառաներն են:
- Փաստորեն, ակնարկել էիք, որ եթե հարցը հասարակական հնչեղություն ստանա, «ՀայՌուսգազարդ»-ի դեմ դատ լինի՝ կոլեկտիվ հայտերով, իրենց դիրքորոշումը այլ կերպ կդարձնեն: Սրանից հետո եղա՞ն արձագանքներ հասարակության տարբեր խավերից՝ ակտիվիստներից, ընդդիմադիր քաղաքական ուժերից, փաստաբաններից: Հիշեցնեմ, որ նման նախադեպ արդեն եղել է ի դեմս «Ժողովուրդն ընդդեմ «ՀայՌուսգազարդ»-ի, որն այն ժամանակ համակարգում էր փաստաբան Վահե Գրիգորյանը:
-Արձագանք եղել է իրավաբանների կողմից, որոնք որ խոստացան կոլեկտիվ հայտի տեսքով աջակցել ինձ: Այսինքն՝ դատական պրոցեսների ժամանակ, բայց ես մինչև այդ էլ ունեի իրավաբաններ, այսինքն՝ խորհրդակցել էի նրանց հետ: Ու մենք հիմա սպասում ենք մի այլ փորձաքննության՝ ապացույցի, որ եթե դա էլ լինի, ապա 2-ին գումարած 2-ի նման կլինի ապացուցելը իրենց աֆերիստության սխեման:
-Խոսքը ինչ ապացույցի մասին է, որ երկու գումարած երկու հավասար է չորս:
-Իրենք կհամոզվեն, ես վաղուց եմ համոզվել: Ուրեմն՝ այդ ազոտային կայանի նախագիծը, որ ցույց տվեցի, իրենք էլի լուրջ չեն վերաբերում էդ մեղադրանքներին: Մենք հիմա սպասում ենք արդյունքների, մոտ 10-15 օրից կհրապարակենք: Երբ հրապարակեցինք, իրենց վիճակը բավականին տխուր է լինելու:
-Իսկ կա՞ն բնակիչների դիմում-բողոքներ, որ կցվեն այդ կոլեկտիվ հայտին:
- Չասեմ ստորագրահավաք, բայց ովքեր, որ բողոքում են, ովքեր որ հետագայում կոլեկտիվ հայցի ժամանակ դիմումներ կլրացնեն և մասնակից կլինեն, մոտ 100 հոգի արդեն ունենք: Դա միայն մեր շարժման՝ ներազգային ազատագրական շարժման անդամներն են: Ես դեռ չեմ դիմել մարդկանց, դեռ չեմ դիմել, բայց կառաջարկեմ, որ ով բողոք ունի այս, այս և այս կետերով, կարող են միանալ մեզ: Ինչքան շատ մարդ միանա կոլեկտիվ հայցին, այնքան լավ: Ու չեմ կարծում, որ քիչ մարդ կհավաքվի:
-«ՀայՌուսգազարդ»-ը ինքը երկուշաբթի գազի կալորիականության մասին քննարկում է կազմակերպում, չե՞ք պատրաստվում գնալ, տեղում բացահայտել Ձեր ասած՝ աֆերիստության սխեմաները:
- Ինչի՞ չէ, կարելի է գնալ… որպես գազանանոց: Որովհետև ես լուրջ չեմ վերաբերվում, ասենք՝ ի՞նչ պետք է լինի այդ քննարկման ժամանակ:
-Գազը ազոտով բացելու Ձեր հայտարարություններից հետո ոմանք գրեցին, թե դա հիմարություն է, նման բան չի կարող լինել:
- Գազը ազոտով խառնելը գազի կալորիականությունը գցելու միակ հնարավոր միջոցն է: Մեր երեք-չորս ամսվա ուսումնասիրությունները մեզ դա են ապացուցել: Ու նորից կրկնեմ, որ նման նախատիպեր եղել են Ռուսաստանում, Ուկրաինայում և, այնտեղ Գիտությունների ակադեմիան ավելի հեռուն է գնացել ու ապացուցել, որ ազատով է: Մեզ մոտ, ցավոք սրտի, բոլոր գիտնականները, որոնց խոսքը կշիռ ունի և որոնք կոմպետենտ են, իրենք դռները շրխկացնում են ոչ միայն իմ առաջ, այլև լրագրողների:
-ԱԺ 4 խմբակցությունները «գազային» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ որոշման նախագծով էին հանդես եկել, որը, սակայն, «Հանրապետական» խմբակցությունը տապալեց: Հետո ԱԺ նախագահը խոսեց նման քննարկում կազմակերպելու մասին՝ առանց նշելու, որ դա կլինի հանձնաժողո՞վ, թե հասարակական լսումներ: Բայց ՀՀԿ խմբակցության ղեկավարը մեկնաբանել էր, որ իրենք սպասում էին, որ հարցը հասարակական հնչեղություն կստանա, բայց չստացավ: Պատրաստվո՞ւմ եք պաշտոնապես դիմել 4 խմբակցություններին այս հարցով:
- Որ կա հասարակական պահանջ դա փաստ է ու դա 4 խմբակցություններին դիմելով չէ: Եթե գործը հասավ նրան, որ էդ տիպի պետք է լինի, մեր եղած ժողովրդով մենք դա ուրիշ կերպ կանենք՝ ցույցերի տեսքով կանենք: Ու իրենք ուզած-չուզած՝ հաշվի կնստեն: Թե չէ 4 խմբակցություններին դիմելը ո՞նց եք պատկերացնում: «Ժառանգություն» կուսակցությո՞ւնը պետք է սկսի լուրջ զբաղվել գազի հարցով:
-Այսի՞նք… Դուք չե՞ք վստահում «Ժառանգությանը»:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ