Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

 6  Կոհ Պհի Պհի

Այս կղզու շուրջ տարբեր այցելուների շրջանում հակասական կարծիքներ կան: Որոշ մարդիկ, ովքեր Պհի Պհին համարում են դրախտային կղզի, այլոք` անդուր հանգստավայր: Ցավոք սրտի, կղզին վերջերս գերծանրաբեռնել են տարբեր շինություններով: Թեպետ այն երբեմն շատ բանուկ է լինում, այնտեղ հիմնականում խաղաղ մթնոլորտ է տիրում, ինչը գոհացնում է բեքփեքերներին և զբոսաշրջիկներին: Այս կղզին հիանակի վայր է մայրամուտը դիտելու համար: Կոհ Պհին Պհինի այցելուները մագլցում են սարերով, հիանում սքանչելի բնապատկերներով և դիտում մայրամուտը: Միայն մի թերություն կա. եթե որոշեք մաքուր օդին դիմավորել մայրամուտը, այն ռոմանտիկ մթնոլորտում չի անցնի, քանի որ ձեզ բազում այլ հանգստացողներ կմիանան: Ինչպես արդեն ասել էինք, այս կղզին շատ բանուկ է:

 5  Կոհ Լանտա

Կոհ Լանտան գեղատեսիլ կղզի է, որը տեղակայված է Հարավային Թայլանդի Կրաբի քաղաքում: Այն համարվում է դայվինգի և ծովափնյա հանգստի կենտրոն: Կոհ Լանտան լավագույն հանգստավայրն է բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են ժամանակակից կյանքից և գերծանրաբեռնված զբոսաշրջային հանգստավայրերից: Այստեղ կատարյալ հանգստի համար ստեղծված են բոլոր հարմարությունները: Կոհ Լանտայի կուսական բնությունը ոչ ոքի անտարբեր չի թողնի: Այստեղ ձեզ են սպասում բարձրաբերձ սարերը, ավազոտ ծովափերը, գեղեցիկ ստորջրյա ժայռերը և ավանդական մշակույթը: 

 4  Կոհ Նգայ


Այս փոքրիկ լեռնային կղզյակը գտնվում է Կրաբի և Թրանգ նահանգների միջև: Այն աչքի է ընկնում արևադարձային անտառներով: Կղզում կան պարզկա ջրեր, սպիտակ ծովափ և գեղեցիկ կորալներ: Այս կղզին իր համեստ պայմաններով առանձնանում է շատ այլ կղզիներից: Այնուամենայնիվ, այստեղ կան որոշ շքեղ համարներ` պերճանքի սիրահաների համար: Վայրի բնության սիրահարները այստեղ կարող են արշավներ անցկացնել: Կղզու արևմտյան և հյուսիսային հատվածները բնակեցված չեն, և շատ հարմար վայրեր են հանդիսանում չվող թռչուններին դիտելու համար:

 3  Կոհ Պհայամ 

Կոհ Պհայամը Անդամյան ծովի երկրորդ ամենամեծ կղզին է Կոհ Չհանգից հետո: Կոհ Պհայամը համարվում է Թայլանդի ամենագեղեցիկ կղզիներից մեկը: Զարմանալիորեն մինչև վերջերս այն քիչ զբոսաշրջիկների էր հայտնի: Այս դրախտային կղզում առկա են բոլոր պայմանները կատարյալ հանգստի համար. երկար ավազոտ լողափեր, կապուտակ պարզկա ծով, վայրի անտառներ, ստորջրյա ժայռեր: Ամենից կարևորն այն է, որ այստեղ մարդկանց ամբոխ չկա, ուստի այստեղ խաղաղ մթնոլորտ է տիրում: Հաճախ ասում են, որ 30 տարի առաջ Կոհ Սամուին նման էր Կոհ Պհայամին:

 2  Կոհ Մուք


Կոհ Մուքը հայտնի է նաև Մարգարիտների կղզի անունով: Այս փոքր ու խաղաղ կղզին տեղակայված է Թայլանդի հարավարևմուտքում: Այստեղ կան բոլոր պայմանները ակտիվ հանգստի համար: Կղզու այցելուները կարող են զբաղվել կայակինգով, ստորջրյա լողով և կազմակերպել արշավներ դեպի հարակից մյուս կղզիները: Կոհ Մուքի արևմուտքում գտնվող Ֆարանգ ծովափից կարելի է հիանալ անմոռանալի մայրամուտով կամ նավով գնալ Էմերալդ (թարգմանաբար` մարգարիտ) քարանձավ, որը Թայլանդի ամենատեսարժան վայրերից է:

 1  Կոհ Պրա Թհոնգ

Շատերն են երազում գտնել արևադարձային դրախտ, որը դեռևս քչերին է հայտնի: Կոհ Պրա Թհոնգն անշուշտ Ռոբինզոն Կրուզոյի կղզին չէ, սակայն այն պատկանում է Թայլանդի այն  փոքրաթիվ կղզիների շարքին, որոնք դեռևս չեն աղտոտվել զբոսաշրջիկների կողմից: Այս կղզում մոտ 15 կմ չբնակեցված ավազոտ ծովափեր կան: Այն Թայլանդի հարավում գտնվող Կոհ Պհրա Թհոնգ ազգային զբոսաայգու մասն է կազմում: Այս կղզին մոտ է Սուրինին, որն աչքի է ընկնում տարբեր տեսակի կորալների բազմազանությամբ:    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել