Երկրորդ համաշխարհային պատերազմի 86-ամյա վետերան Կոնստանտին Պրոնին 2011 թ.-ի մայիսի 9-ին` հաղթանակի օրը, Մոսկվայում նստարանին նստած սպասում է իր ընկերոջը: Կոնստանտինն ամեն տարի գալիս է այստեղ: Այս տարի իրենց զորագնդից միայն նա էր եկել այստեղ:
Հարյուրավոր գալակտիկաների պատկերը «Հաբլ» աստղադիտակի միջով
2005 թ.-ին «Սպիրիթ» մարսագնացի տիեզերագնացները լուսանկարեցին Մարս մոլորակի մայրամուտը:
Հյուսիսային Իռլանդիայի այս զինվորը երկար տարածություն է ոտքով հատում՝ մեքենայում տեղադրված ռումբը վնասազերծելու համար:
Այս լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ Նիլ Արմստրոնգը հենց նոր էր տիեզերքից Երկիր վերադարձել:
Այս լուսանկարում պատկերված է Ռեգինա Ուոլթերսը՝ սպանությունից մի քանի րոպե առաջ: Բեռնատարի վարորդ Ռոբերտ Բեն Ռոադեսը սերիական մարդասպան էր, ով իր բեռնատարում տանջում և սպանում էր մարդկանց: Նրա հերթական զոհերից մեկը 14-ամյա տեխասցի Ռեգինա Ուոլթերսն էր: Ուոլթերզի դիակը հայտնաբերվեց Իլինոյսի լքված հարդանոցներից մեկում: Երբ ոստիկանները խուզարկեցին Ռոադեսի բնակարանը, այնտեղից այս լուսանկարը գտան:
Անօթևան մարդը քնել է Միլուոկիի ճաշարաններից մեկի դիմաց, իսկ ճաշարանում ընթրող կանայք անգամ չգիտեն էլ, որ իրենցից ընդամենը երկու քայլ հեռավորության վրա թափառաշրջիկ է պառկած:
1937 թ.-ի նացիստական միտինգը Նյուրեմբերգում:
Այս լուսանկարը արվել է տիեզերագնաց Մայքլ Քոլինզի կողմից: Նա տիեզերք է ուղևորվել Բազ Ադրինի և Նիլ Արմստրոնգի հետ` այնտեղ հետազոտություններ անցկացնելու համար:
Մի ութամյա տղայի պատահաբար վրաերթի ենթարկելուց հետո լիտվացի տղամարդը շոկի մեջ է ընկել: Վրաերթի հետևանքով փոքրիկը մահացել է:
Թուրք պաշտոնյան 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության ժամանակ ծաղրում է հայ սովալլուկ երեխաներին` ցույց տալով նրանց հացի կտոր, որն այդպես էլ չի պատրաստվում նրանց տալ:
Ֆիլիպինցի քաղաքական գործիչը այս լուսանկարը արել է իր սպանությունից հաշված վայրկյաններ առաջ:
Երկու ինժեներ մահացան այն հողմաղացի հրդեհի պատճառով, որի վրա նրանք աշխատում էին: Սա վերջին լուսանկարն է, որտեղ նրանք կենդանի են: Դեպքը պատահել է 2013 թ.-ի հոկտեմբերի 29-ին, Նիդեռլանդներում:
Չինաստանի կայարաններից մեկում վանականն աղոթում է հանգուցյալի համար: Մարդը հանկարծամահ էր եղել գնացքի սպասելիս:
2011 թ.-ին Ճապոնիայում գրանցված ցունամիից հետո՝ աղջիկը կորցրել է իրեն:
Նարնջագույն սոսուսֆլեյի ավազաբլուրներ Նամիբիայում:
Տղան փորձում է բարձրացնել իր հարբեցող հորը:
Այս լուսանկարը կոչվում է «Վերջին հրեան Վիննիցայում»: Նկարում պատկերված է, թե ինչպես է 1941 թ.-ին Ուկրաինայի Վիննիցա քաղաքում նացիստը պատրաստվում գնդակահարել հրեա տղամարդուն: Վիննիցայի և շրջակա տարածքների բոլոր 28.000 հրեաներին կոտորել են:
Տղամարդը զանգահարում է Գոլդեն Գեյթ կամրջի վրայի թեժ գծի հեռախոսահամարով. այն նախատեսված է ինքնասպանության շեմին հասած մարդկանց համար:
Ալիքվող ամպեր
Այս նկարները դիտելեուց հետո իմ փչացած փոշեկուլն այնքան էլ մեծ խնդիր չի թվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել























