Ամեն տարի միլիոնավոր մարդիկ են այցելում Թայլանդ` հիանալու այնտեղի գեղատեսիլ վայրերով ու սքանչելի բնությամբ: Վերջին տասնամյակում զբոսաշրջիկների առատ հոսքի պատճառով Թայլանդի հանգստավայրերից մեկի ափերում բնապահպանական խնդիրներ են առաջացել: Այս հոդվածում մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Թայլանդի կղզիները, որոնք դեռևս պահպանել են իրենց յուրօրինակ գեղեցկությունը: Դե ինչ, վայելեք:
15 Կոհ Լիպե

Կոհ Լիպեն շատ հայտնի կղզի է Անդամանյան ծովում: Այն գտնվում է Մալազիայի սահմանի մոտակայքում: Լավ ժամանակ անցկացնելու համար այստեղ կան հիանալի լողափեր և բազում տեսարժան վայրեր: Այս փոքրիկ կղզու զբոսաշրջիկները հիմնականում բունգալոների մեջ են հանգրվանում: Ցավոք, վերջերս կղզում որոշ բնապահպանական խնդիրներ են առաջացել:
14 Կոհ Թուպ

Կոհ Թուպը Կրաբի քաղաքում գտնվող 4 ափամերձ կղզիներից մեկն է: Կրաբին աչքի է ընկնում իր բարձրաբերձ քարափներով, փիրուզագույն ջրերով և սպիտակ ու մանր ավազով: Սա շատ փոքրիկ կղզի է, որտեղի այցելուները կարող են լողալ, հիանալի ժամանակ անցկացնել և հիանալ շրջակա տեսարաններով:
13 Ռաչա կղզիներ

Ռաչա կղզիները հայտնի են նաև իբրև Ռայա կղզիներ: Այս կղզիները Պհուկետ նահանգից 12 կմ դեպի հարավ են ընկած: Ռաչա կղզիները հայտնի են գեղատեսիլ լողափով՝ պատված է սպիտակ ավազով: Այստեղ է գտնվում Ռաչա Նոյը, որը գերազանց վայր է դայվինգով զբաղվելու համար:
12 Կոհ Չանգ

Պհուկետը և Սամուին ավելի հայտնի և ավելի զարգացած հանգստավայրեր են, քան Կոհ Չանգը, սակայն Կոհ Չանգն ավելի խաղաղ վայր է: Այս կղզին աչքի է ընկնում սպիտակ ավազով պատված ամայի լողափերով, ջրվեժներով և հարուստ բուսականությամբ: Կոհ Չանգը ևս հրաշալի վայր է դայվինգի սիրահարների համար:
11 Կոհ Պհա Նգան

Շատերն են լսել Կոհ Պհա Նգանի մասին: Արևելքում տեղակայված այս կղզում հաճախ են անցկացվում գիշերային բացօթյա խնջույքներ: Այն հայտնի է ավազոտ ծովափերին աճող արմավենիներով և լազուր ջրերով: Այս կղզին դեռևս այնքան հայտնի չէ, որքան Կոհ Սամուին և այստեղ հիմնականում գալիս են բեքփեքերները: Այստեղ կան բոհեմական ոճով կառուցված բազմաթիվ բարեր և սրճարաններ, որտեղ կարելի է հաճելի ժամանակ անցկացնել:
10 Կոհ Թաո

Կոհ Պհա Նգանից կամ Կոհ Սամուիից նավակով Կոհ Թաո կղզի կարելի է հասնել ընդամենը երկու ժամում: Քանի որ Կոհ Թաոն գտնվում է մեկուսի վայրում, այն համեմատաբար ավելի խաղաղ կղզի է, որտեղ զբոսաշրջիկների հոսքն այնքան էլ առատ չէ: Այս քարքարոտ կղզին գերազանց վայր է դայվինգով և ստորջրյա լողով զբաղվելու համար: Այստեղ կան դայվինգի բազմաթիվ մարզիչներ: Այս կղզին անփոխարինելի վայր է բոլոր նրանց համար, ովքեր PADI վկայական ստանալու համար կցանկանան մարզվել դրախտային միջավայրում:
9 Կոհ Նանգ Յուան

Կոհ Նանգ Յուան փոքրիկ կղզի է, որը գտնվում է Կոհ Թաոյի մոտակայքում: Այն հայտնի է զբոսաշրջիկների, սուզորդների և ստորջրյա լողորդների շրջանում: Այն Թայլանդի ամենագեղեցիկ կղզիներից մեկն է, որն աչք է շոյում իր յուրօրինակ լողափերով: Տրանսպորտային երթևեկության բացակայությունը նպաստում է կղզու խաղաղ մթնոլորտի ստեղծմանը:
8 Կոհ Մաակ

Կոհ Մաակը գերազանց վայր է հանգստի համար: Եթե ցանկանում եք փախչել քաղաքի աղմուկից ու մարդկանց ամբոխից՝ այս կղզին լավագույն տարբերակն է ձեզ համար: Այստեղի զբոսաշրջիկները հիմնականում հանգրվանում են բունգալոներում: Նրանք հեծանիվներով շրջում են կոկոսի պլանտացիաներում, սովորում են թայլանդական բաղադրատոմսերով ճաշատեսակներ պատրաստել տեղի խոհարարական դպրոցներից մեկում և լողում կղզու հանդարտ ու պարզկա ջրերում:
7 Կոհ Տարուտաո

Կոհ Տարուտաոն Հարավային Թայլանդի այն 51 կղզիներից մեկն է, որ կազմում են Տարուտաոյի ազգային ծովային զբոսայգու կղզիախումբը: Կղզին ծանրաբեռնված չէ ժամանակակից շինություններով, ուստի այն հիանալի վայր է բնության սիրահարների և ճամբարային հանգիստը նախընտրողների համար: Ազգային զբոսայգու գրասենյակից կարելի է վրաններ վարձել և գիշերել այս սքանչելի վայրում:
Շարունակելի...



