Մարդիկ չեն սիրում խոսել իրենց թերությունների մասին և չեն սիրում բարձրաձայնել ուրիշների առավելությունների մասին: Սակայն, միշտ ցանկանում ես միայն լավը մտածել մարդկանց մասին, քան նրանք իրականում կան:
Մարդկային մեղքերի հուշարձան

Կոմպոզիցիայի կենտրոնում պատվանդանի վրա վեր է խոյանում մի քանդակ, որը մարմնավորում է մարդկային ամենավատ մեղքը՝ երկերեսանի անտարբերություն փակված աչքերով, փակված ականջներով, կրծքի վրա խաչած ձեռքերով և դագաղանման մարմնով: Քանդանի հեղինակ Մ. Շեմյակինն իր հարցազրույցներից մեկում անտարբերությունն անվանում է մարդկային գլխավոր մեղքը, քանի որ դիմացինի հանդեպ անզգացմունքայնությունը բոլոր չարիքների արմատն է:
Այս համալիրում ներկայացված է նաև գողությունը, տգիտությունը, աղքատությունը, պատերազմը և այլն:
Մեղքերի հուշարձան. Մարմնավաճառություն

Մարմնավաճառությունը պատկերված է դոդոշի զզվելի կերպարանքով՝ մեծ շրթունքներով և գեղեցիկ մարմնով՝ պատված գորտնուկներով և օձերով փաթաթված:
Մեղքերի հուշարձան. Թմրամոլություն

Թմրամոլությունը պատկերված է մահվան հրեշտակ կոմս Դրակուլայի զգեստով՝ ձեռքին ներարկիչ և մի պարկ հերոին: Նա առաջարկում է «թռչել» կյանքի խնդիրներից:
Մեղքերի հուշարձան. Հիմարություն

Մեղքերի հուշարձան. Անտարբերություն

Հիմարության մասին ավանակի կերպարանքով չենք խոսի, թեև մեզանից յուրաքանչյուրը այս կյանքում բախվել է անտարբերությանը:
Գիտելիքների հուշարձան

Այս հուշարձանը փիլիսոփայական նշանակություն ունի: Մտահոգ հայացքով շիմպանզեն նստած է Դարվինի աշխատությունների վրա և զննում է մարդկային գանգը: Այն խորհրդանշում է գիտելիքները, որոնք կապիկից մարդ են դարձրել կամ կապիկի մտահոգությունները՝ արդյո՞ք էվոլյուցիան ճիշտ ուղիով է ընթացել:
Ազատագրման հուշարձան

Շատ յուրօրինակ հուշարձան է, որը խորհրդանշում է վատ սովորություններից ազատվելու պրոցեսը:
Ագահության հուշարձան

Երկու բջջային հեռախոսով, փողի կապոցով և հաստ ոսկյա շղթայով դոդոշը նստած է 4 գլուխների վրա՝ տղամարդու, կնոջ, տարեցի և երեխայի: Հուշարձանը խորհրդանշում է ագահությունը:
Հիմարության հուշարձան

Այս հուշարձանը ստեղծված է հայտնի ասացվածքի հիման վրա՝ «Ծեր ավանակը տանում է երիտասարդին»:
Անտարբերության հուշարձան

Աս հուշարձանը խորհրդանշում է չարի անտարբերության բուդդայական միտքը՝ «Ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում, ոչինչ ոչ մեկի չեմ ասի», բայց ավելի ժամանակակից տարբերակով՝ «տեսնում եմ՝ ինչ ցանկանում եմ, լսում եմ՝ ինչ ցանկանում եմ, ասում եմ՝ ինչ ցանկանում եմ»:



