1. Կրիկետի ստորգետնյա առաջին խաղը 

453736693

Դեկտեմբերի 5: Այս նկարում պատկերված է, թե ինչպես են մարդիկ կրիկետ խաղում Անգլիայի Քեսվիկ քաղաքում գտնվող Սլեյթ հանքում, որի խորությունը հասնում է 610 մետրի:  Թրելքելդ և Քալդբեք գյուղերի թիմերը այս խաղը խաղացին Թրելքելդի կրիկետի ակումբի դաշտի վերանորոգման համար գումար հայթայթելու համար: Հաղթեց Քալդբեքի թիմը:  

 

2. Սիրիացի ապստամբները հեռուստացույցով 

187099282

Նոյեմբերի 6: Սիրիայի Հալեպ քաղաքում ապստամբ գրոհայինները ճակատամարտից առաջ հավաքվել են կոտրված հեռուստացույցի դիմաց: 2011 թ. մարտից մինչ օրս այս հակամարտության ընթացքում ավելի քան 126.000 մարդ է մահացել:   


3. Սերֆինգ կապկպված շնաձկան վրա

185564315

Հոկտեմբերի 22: Որսորդները կետային շնաձուկ են բռնել Յավա կղզու Սուրաբայա քաղաքում: Այս տղան քայլում է կետային շնաձկան վրա, որը դասվում է հազվագյուտ կենդանիների շարքին:  


4. Միջնամատ կառավարությանը 

185469198

Հոկտեմբերի 21: Չեխ նկարիչ Դևիդ Քերնին ստեղծել է մի մեծ միջնամատ, որը լողում է Վլտավա գետի վրա: Այն ուղղված է Պրահայի պալատին, որտեղ աշխատում է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:   


5. Հոգնատանջ հրշեջները

185496131

Հոկտեմբերի 18: Ավստրալիայում բռնկված հրդեհի ժամանակ հրշեջներն այնքան էին հոգնել, որ փողոցում պառկեցին հանգստանալու: Հրդեհը խլեց բազմաթիվ մարդկանց կյանքեր և ավերածությունների պատճառ դարձավ:  

  

6. Արցունքաբեր գազ 

185333432

Հոկտեմբերի 18: Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազի միջոցով փորձում է ցրել ուսանողներին:


7. Ուղտի վերջը 

185040011

Հոկտեմբերի 17: Էյդ ալ-Ադհա փառատոնը նշելու համար Պակիստանում մսագործները հրապարակայնորեն ուղտ են մորթում: 


8. Ֆրանցիսկոս պապը 

184755247

Հոկտեմբերի 16: Սուրբ Պետրոսի հրապարակում մի ուխտավոր իբրև նվեր շալ է գցում Ֆրանցիսկոս Պապի ուղղությամբ: Հռոմի Պապը չի տեսնում շալը և այն ընկնում է իր գլխին:  


9. Ցեխոտ հեծյալը 

184222685

Հոկտեմբերի 12: Պակու Ջավին ցլերի մրցավազք է, որն ամեն տարի անցկացվում է Ինդոնեզիայի Բաթուսանգկար քաղաքում: Մարդիկ հեծնում են ցլերին և ցեխի միջով առաջ սլանում: Մրցավազքից հետո ցլերը աճուրդի են հանվում: 


10. Բուսակերի զոհաբերությունը հանուն իր երկրի 

183921232

Հոկտեմբերի 10: Թայլանդի Պհուետ քաղաքում անցկացվող բուսակերների փառատոնի ժամանակ բուսակերները ծակում են իրենց մաշկը` հավատալով, որ չար ոգիները հասարակությունից դուրս կգան և կմտնեն իրենց մեջ: Բուսակերության հետ կապված այս ավանդույթը Թայլանդում տարածված է դեռևս 1800-ականներից: 


11. Մնացել են միայն սանդալները  

183444362

Հոկտեմբերի 6: Եգիպտոսում Մորսիի կողմնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներից հետո փողոցներն ամբողջովին պատված են արյան հետքերով: Նախագահի կողմնակիցները ցանկանում էին հասնել Թահրիր հրապարակ:   


12. Փախուստ ռմբակոծությունից

181800384

Սեպտեմբերի 25: Հույն ոստիկանը Աթենքում փախչում է ցուցարարներից մեկի շպրտած ռումբից: Ցույցերը սկսեցին հակաֆաշիստական երաժիշտի մահից հետո: Երաժիշտին սպանել էր իրեն նեոնացիստ հռչակած մեկը: 


13. Սեպտեմբերի տասնմեկին նախորդող գիշերը 

180216257

Սեպտեմբերի 10: Սեպտեմբերի 11-ին Նյու-Յորքում կատարված ահաբեկչական հարձակման նախորդ գիշերը մի անօթևան մարդ քնած է ամերիկյան դրոշը պատկերող ծածկոցի տակ: 2013-ին անօթևանների քանակը գերազանցում է բոլոր նախորդ տարիներին գրանցված տվյալները:  


14. Լոլիկախառն համբույրներ 

178253540

Օգոստոսի 28: Իսպանիայի Բունոլ քաղաքում տեղի ունեցած Տոմատինա փառատոնի 20.000 մասնակիցները մոտ 130 տոննա լոլիկ են շպրտել: Այս զույգը այդ իրարանցման ժամանակ սկսել է համբուրվել: 


15. Մոխրագույն ժապավեններ ցեխի մեջ  

177579971

Օգոստոսի 24: Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում անցկացվող «Tough Mudder» մրցման ժամանակ մի մարդ ընկել է ցեխի մեջ: Մրցման մասնակիցները բազում մղոններ են հատում` հաղթահարելով տարբեր խոչընդոտներ:  


16.  Ցուցարաների հարձակմանը նախորդող պահը 

This is what it looks like just before the Muslim Brotherhood jumps you

Օգոստոսի կեսերը: Ֆոտոլրագրող Այման Իսմալին Եգիպտոսում լուսանկարել է Մահմեդական եղբայրության ցուցարարներին: Այս լուսանկարը նկարելուց մի րոպե անց նրանք հարձակվեցին Իսմալի վրա, նրանից խլեցին իր տեսախցիկը և ստիպեցին նրան իրենց հետևից մղոններով վազել: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ լրագրողի հորեղբորորդին նույնպես Մահմեդական եղբայրության անդամներից էր: Նա հեռախոսով խոսեց Այմանին ահաբեկողների հետ, ինչից հետո նրանք վերադարձրին Այմանի տեսախցիկը:    


17. Խաղալիք ատրճանակներ, իրական բռնություն 

175769548

Օգոստոսի 8: Երկու երեխա Աֆղանստանում խաղալիք ատրճանակ են պահել իրար գլխի: Աֆղանստանի խաղաղ բնակչության կրած վնասները 23 տոկոսով ավելացան 2013 թ.-ի առաջին կեսին: 


18. Հոսանքալարից  կախված

175684562

Օգոստոսի 6:  Հնդիկ տղան Ալլահաբադի վարարուն Գանգեսի վերևում կախվել է հոսանքալարից: Երեխան մուսսոնի ընթացքում ի վերջո ընկավ գետը: Այն հազարավոր մարդկանց կյանք էր խլել:  

 

19. Հաղթանակ ոստիկանների հանդեպ

174605009

Հուլիսի 28: Ընտրական շրջանի ցույցերից ժամանակ Կամբոջայի բնակիչը տոնում է ոստիկանական մի քանի մեքենաների պայթյունը: Կամբոջայի ընտրողները գերեվարել էին Ազգային ընտրական հանձնաժողովի աշխատակիցներից մեկին, ով փորձել էր խտրականության ենթարկել որոշ ընտրողների: Երբ նրանք փորձեցին փրկել նրան, կատաղի բողոքի ցույց տեղի ունեցավ: 


20. Բելուգա կետը համբուրում է «Backstreet Boy»-ի անդամին

173370418

Հուլիսի 12: Սան Դիեգոյում բելուգա կետը համբուրել է Ա. Ջ. Մքլինին: 

 

21. Սփայդերմենը պատուհան է լվանում 

173338498

Հուլիսի 12: 37-ամյա ինդոնեզիացի տղամարդը հայտնի է որպես պատուհան մաքրող սփայդերմեն: Այս նկարում պատկերված է, թե ինչպես է նա մաքրում Սուրաբայա քաղաքի 18-հարկանի Ալանա հյուրանոցի պատուհանները: Նա այս աշխատանքով հարյուրավոր դոլարներ է աշխատում:  


22. Վախի մարմնացում 

173267926

Հուլիսի 11: Թեպետ սա ընդամենը զորավաժանքի ժամանակ նկարված լուսանկար է, իսրայելացի այս զինվորի դեմքի արտահայտությունը այնպիսին է, ասես նա իսկապես պատերազմելիս լինի: Նրա աչքերում անսահման վախ է նշմարվում: 


23. Աճպարարները «Մահվան ջրհորում»

170938607

Հունիսի 20: Էքստրեմալ սպորտի սիրահարները իրենց հնարքներն են ցույց տալիս «Մահվան Ջրհոր» կոչվող փայտապատ տարածքում:   


24. Արցունքաբեր գազ

170920141

Հունիսի 19: Բրազիլացի ռազմական ոստիկանը արցունքաբեր գազ է արձակում մի երկու քայլ հեռավորության վրա կանգնած կնոջ վրա: Բրազիլացիները դուրս էին եկել փողոց` տրանսպորտի գների թանկացման դեմ բողոքելու: 

 

25. Ողբ կործանումից հետո

170787193

Հունիսի 18: Երբ Ինդոնեզիայում պատրաստվում էին վառելիքի գները թանկացնել, այնտեղ բողոքի մասսայական ցույցեր սկսվեցին: Վիրավոր ցուցարարը ցույցի ժամանակ բղավում է ոստիկանության աշխատակիցների վրա, որոնք փորձում են ցրել ցույցը:  


26. Աղավնին ու ագռավը 

170589600

Հունիսի 15: Մելբորնում «Ռիչմոնդի վագրեր» և «Ադելայդի ագռավներ» թիմերի միջև անցկացված ավստրալական ֆուտբոլային մրցման ժամանակ քիչ էր մնում ագռավը հարձակվեր Բերնի Վինչեի վրա: 

27. Հարված առանց զգուշացման, Ռուսաստան

169457507

Մայիսի 25: Մոսկվայում մի մարդ, ով դեմ է նույնասեռականներին, հարվածում է ռուս ակտիվիստ Նիկոլայ Ալեքսեևին, ով զբաղվում է ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ: 2013 նույնասեռականների դեմ տարվող հալածանքները միջազգային հանրության ուշադրությունն են գրավել և ստիպել են շատերին կասկածել, թե արդյոք 2014 թ.-ին Սոչիում կայանալիք  Օլիմպիական խաղերը անվտանգ կլինեն նույնասեռական մարզիկների համար:  


28. Ինքնահրկիզում Շրի Լանկայում 

169395585

Մայիսի 24: Ի նշան անասունների սպանդի դեմ բողոքի՝ բուդդիստ վանականԲովաթե Ինդարատանեն ինքնահրկիզվել: Այս տարի ինքնահրկիզման բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել: Դրանցից շատերը գրանցվել են Տիբեթում: 


29. Փլատակների մեջ

169203033

Մայիսի 21: Օկլահոմայի Սանտե Ֆե պողոտայով տորնադոյյից հետո մի ընտանիք է անցնում: Տորնադոյի հետևանքով մահացավ 23 և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Տորնադոն մոտ երկու միլիարդ դոլարի վնաս հասցրեց:   

30. Մակակե կապիկի արցունքնենրը 

163874882

Մարտի 17: Մանդեյ անունով կապիկը արտասվում է և տրորում աչքերը, քանի որ նա տառապում է մի հիվանդությամբ, որով այս տարի  վարակվել են բազում ճապոնական կապիկներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել