Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները, ովքեր առաջարկել են ստիպել ներգաղթյալներին աշխատանքի ժամանակ ռուսերեն խոսել, բազմաթիվ սխալներ են արել օրինագծի տեքստում: Սխալնեով փաստաթուղթը հրապարակել է Էխո Մոսկվի ռադիոկայանի բլոգը:
244 բառանոց տեքստում հեղինակները 20 ոճական, շարահյուսական և կետադրական սխալ են թույլ տվել: Պատգամավորները հիմնականում սխալներ են արել հոլովների և դերբայական դարձվածների կիրառման ժամանակ:
«Պետական լեզվի մասին» օրենքում փոփոխություններն առաջարկել են պատգամավորներ Յան Զելինսկին և Ելենա Աֆանասևան:
Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին խիստ քննադատության է ենթարկել իր կուսակիցներին անգրագիտության համար:
Պատգամավորներն արդարացել են, թե շտապելուց սևագիր տարբերակն են ներկայացրել: