Tert.am-ը գրում է.

Ձյան տեղումների պատճառով Երևանում վճարովի կայանատեղիների գծանշանների չերևալը վարորդներին չի ազատի տուգանքից, քանի որ, ինչպես Tert.am-ին փոխանցեց կայանատեղիների վերահսկողություն իրականացող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը, կան նաև ճանապարհային նշաններ և ցուցանակներ:

«Ըստ վճարովի կայանատեղիների մասին օրենքի՝ կայանատեղիների կահավորումը չի ավարտվում միայն գծանշումով, կա նաև ճանապարհային նշան, որն իր մեջ ներառում է կայանման նշանը, ձևը, ինչպես նաև վճարման կարգը: Գծանշանի չերևալու դեպքում վարորդները կարող են կողմնորոշվել նաև համապատասխան նշանով, քանի որ երթևեկության ժամանակ դա ավելի ընթեռնելի է»,- ասաց նա՝ շեշտելով, որ բոլոր ավտոկայանատեղիները, որոնց կահավորումն ավարտվել է և գործում են, գծանշումից բացի ունեն նաև տեղեկատվական ցուցանակ և ճանապարհային նշան:

Նրա խոսքով՝ եթե մեքենաները գծերի մեջ են կանգնած և տուրքի վճար չունեն, քաղաքապետարանը համապատասխան տույժի կենթարկի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել