Panorama.am-ը գրում է.

ԼՂՀ հյուսիս-արևելյան հատվածի վերջին գյուղը Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղն է, որը ոչ միայն Արցախի ամենահին գյուղերից է, այլ տարբերվում է շատ համայնքներից նրանով, որ այնտեղ, նույնիսկ սովետական շրջանում շատ սահմանափակ թվով թուրքեր են ապրել (հիմնականում հովիվներ):

Ժամանակին Շահումյան գնացող հիմնական ճանապարհը անցել է հենց Թալիշի միջով: Այսօր մոտ 150 տուն ունեցող գյուղը «սահմանապահ»-ի կարգավիճակ ունի, քանզի շփման գծին մոտ գտնվող ամենամոտ բնակավայրերից է, ինչը սակայն տեղի բնակիչներին ոչնչով հետ չի պահում զբաղվելու իրենց բնականոն գործունեությամբ:

Չնայած այն հանգամանքին, որ գյուղի հողերի մի մասը գտնվում է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտում, մյուս մասը՝ բավականին մոտ սահմանագծին, թալիշցիները բավականին ակտիվ զբաղվում են հողագործությամբ. գերակշռում են ցորենի ցանքատարածությունները: Որոշակի խնդիրներ ունենալով մսի իրացման հարցում, այդուհանդերձ Թալիշում զարգանում է նաև անասնապահությունը:

Սրանից զատ, Թալիշի ու մերձակա Մատաղիս գյուղի բնակիչների մի մասը մշտական աշխատանք է գտնում մոտակա զորամասում՝ սպայի, պայմանագրայինի կարգավիճակով, ինչը հաստատուն եկամուտ է այդ գյուղերի բնակիչների համար:

Հատկապես վերջին 4-5 տարիներին նկատելի է և մասնավոր և պետական հատվածից իրականացվող ներդրումներ Թալիշ և Մատաղիս բնակավայրերում, մասնավորապես, Մատաղիսում նույնանուն ջրամբարի վրա նոր ՀԷԿ կառուցվեց, ինչը ոչ միայն էլեկտրաէներեգիա է արտադրում, այլ լրացուցիչ աշխատանքով ապահովում տեղի բնակիչներին:

Այս համայնքներում մի շարք բնակարանաշինական ծրագրեր իրականացվեցին, որի շնորհիվ մի շարք գյուղացիներ, ովքեր մարտական գործողությունների ժամանակ կորցրել էին իրենց տները, հնարավորություն ստացան տեղափոխվելու նոր տներ: Ի դեպ, և Թալիշը, և Մատաղիսը ունեն մանկապարտեզներ ու դպրոցներ, ընդ որում՝ Մատաղիսի դպրոցն ու մանկապարտեզը վերջին տարիներին են կառուցվել:

Այս համայնքներում իրականացվող ներդրումները համեմատաբար շատ են, քանզի պատերազմի ժամանակ այն մի քանի անգամ հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում ու ավերվել:

Թալիշ գյուղի խանութներից մեկի սեփականատերը տիկին Սուսաննան նշեց, որ վերջին տարիներին շատ բան փոխվել է, մասնավորապես, նշեց, որ գյուղի համար շատ սպասված էր ինտերնետի ապահովումը, ինչը հնարավորություն է տալիս նաև այդ ձևով կապնվել արտաքին աշխարհի հետ: Առաջընթաց կա նաև ջրի հարցում, ճիշտ  է գրաֆիկով, սակայն բնակիչները ապահովված են նաև խմելու ջրով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել