Ժողովուրդ, բարի օր..... կարդացեք այս հոդվածը. համաձայն եմ ամեն բառի ու ասածի հետ։ Հոդվածի հեղինակը կոչ է անում, որ ուշքի գանք, դուրս շպրտենք մեր բոլոր թուրքական ծագում ունեցող անուններն ու ազգանունները, որտեղ հնարավոր է՝ թարգմանենք դրանք հայերեն կամ վերցնենք նախապապի կամ պապի հայկական անունն ու դարձնենք ազգանուն։ Թուրքերը երբեք հայկական ծագում ունեցող ոչինչ չեն թողնում քարը քարի վրա կամ փոխում, թրքացնում են դրանք, իսկ մենք....մի՞թե այդքան զուրկ ենք արժանապատվությունից։ Խոսքը վերաբերում է նաև այլ օտար անուններին։ Դրանք վաղուց արդեն ոչ միայն մարդկանց անուններ են դառել, այլ փողոցների, շենքերի (Ցիտադել, Նորդ), խանութների (Orange Elephant, Կարանդաշ, Dalma Garden Mall), վարսավիրանոցների (Katrin, Milena, Toma, Sinyorita), սրահների (Cherry, Inga, etc.), տաքսի ծառայությունների (Kiso, Ero, Pink, etc.) անուններ։ Ուրիշ բան է, եթե դա միջազգային բրենդ է ու չի թարգմանվում. դա արդեն լիցենզավորող կազմակերպության պատասխանատվությունն է, բայց հնարովի «բրենդերը» ուշ թե շուտ հայտնաբերվում են։ Հորդորեք ու ինքներդ էլ իրագործեք, ինչպես կարող եք փոխել ու հայացնել ամեն ինչ, ինչ մեր հողի վրա է ու մերն է, ինչը որ կարող ենք գոնե մեր տրամադրության տակ իշխելու և պահպանելու։

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել