Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող իտալական Brums բրենդի առաքելությունն է Ձեր փոքրիկի ոճի ձևավորումը:
Brums-ն առաջարկում է 0-16 տարեկանների հագուստ առօրյա և առանձահատուկ պահերի համար, որը դուր կգա թե փոքրիկներին, և թե դեռահասներին, քանի որ նախատեսված է արտառոց դարձնելու տիեզերագնաց, ոստիկան, պարուհի կամ արքայադուստր լինելու ցանկություն ունեցող Ձեր փոքրիկների կյանքը:
Brums-ը հետևում է նորաձևության արդի միտումներին՝ ապահովելով փոքրիկների նորաձև կերպարը թե առօրյայում, և թե տոնական միջոցառումներին:
Brums-ը կարևորում է հաղորդակցության ժամանակակից ձևերը՝ օգտագործելով համացանցի հնարավորություններն իր հաճախորդներին առավել լավ ներկայանալու համար՝ մշտական կապ ապահովելով ծնողների հետ, ովքեր հնարավորություն ունեն առաջինը տեղեկանալու բրենդի նորություններին, տեսականու նորույթներին, գներին, զեղչերին և ընկերության կողմից կազմակերպվող զանազան ակցիաներին:
Ինչու՞ ընտրել Brums-ի հագուստը

1. Brums-ն Իտալիայում մանկական հագուստի ամենամեծ, ճանաչված ու սիրված ցանցն է: Այն ավելի քան 220 խանութ և 600 ներկայացուցչություն ունի ողջ աշխարհում:

2. Բոլոր ծնողների համար էլ առաջնային է, որ իրենց փոքրիկը կրի հագուստ էկոլոգիապես մաքուր հումքից, իսկ Brums-ի արտադրանքն այն է, ինչը համապատասխանում է պահանջկոտ ծնողների ակնկալիքներին:

3. Փոքրիկների համար պակաս կարևոր չէ, որ իրենց հագուստը լինի վառ ու նորաձև:

4. Brums-ի ամեն նոր հավաքածուն իտալական խանութներում հայտնվելուց անմիջապես հետո հայտնվում է Հայաստանում, այսինքն Դուք չեք հասցնի ծանոթանալ նոր հագուստներին, երբ դրանք արդեն իսկ կլինեն մեր խանութում:

5. Brums-ը կազմակերպում է բազմապիսի ակցիաներ ու անակնկալներ, որոնք հավատարիմ հաճախորդներին տալիս են սիրված լինելու զգացողություն. չէ՞ որ Brums-ը հոգ է տանում նաև Ձեր դրամապանակի պարունակության մասին:

6. Brums-ի ընդարձակ ու լուսավոր խանութում Ձեզ սպասվում է բարձրակարգ սպասարկում. մեր խորհրդատուներն առավոտյան 10:30-ից մինչև երեկոյան 20:00-ը պատրաստ են Ձեզ ապահովել լիարժեք խորհրդատվություն:

7. Brums-ի ֆեյսբուքյան էջի շնորհիվ Դուք մշտապես տեղեկացված կլինեք ոչ միայն նոր հավաքածուների, արտադրանքի գների մասին, այլև արհեստավարժ մասնագետներից կստանաք օգտակար խորհուրդներ փոքրիկների խնամքի և դաստիարակության մասին, ինչպես նաև Ձեզ հուզող հարցերը կուղղեք մեր մանկաբույժին:

Բարձրորակ ու ոճային հագուստ գնելու, մեր հավաքածուներին ծանոթանալու և դրական լիցքեր ստանալու համար այցելեք Brums մանկական հագուստի խանութ, հասցե` Վարդանանց 5Ա, հեռ.` 010/094 54 80 90:
Նորություններին ծանոթանալու համար միացեք մեր ֆեյսբուքյան էջին: