1960-ական թվականների սկզբներին «LIFE» ամսագրի լուսանկարիչները լուսանկարներով կազմել են Բեռլինի պատի կառուցման քրոնիկոնը:    Լուսանկարներում նաև արտացոլվել է, թե քաղաքի նոր բաժանումն ինչպես է ազդել  բնակիչների վրա: Խորհրդային Միության և Արևելյան Գերմանիայի բնակիչները կառուցել են Բեռլինի պատը մասամբ այն նպատակով, որ դադարեցնեն Սոցիալիստական ճամբարի քաղաքացիների թռիչքները դեպի Բեռլին, քանզի վերջիններս Բեռլինը օգտագործում էին իբրև միջանկյալ հանգրվան, որտեղից  ձգտում էին փախչել Արևմուտք (այն ժամանակ, երբ պատը կառուցվեց Արևելյան Գերմանիայի բնակչության մոտ 20 տոկոսն արդեն փախել էր):

1961 թ.-ի սեպտեմբերի 8-ին «LIFE»-ում գրեցին, որ 20 մետր բարձրությամբ նորակառույց պատը հավերժական պատնեշ է Բեռլինի երկու մասերի դժբախտ բնակիչների միջև: Կոմունիստների անմարդկայնությունը հազվադեպ է այնքան ցինիկորեն և բիրտ կերպով արտահայտվել, որքան Բեռլինի պատի դեպքում:

Այս այլանդակ պատնեշի կառուցումից ի վեր` արևելյան և արևմտյան գերտերությունների միջև գաղափարական տարաձայնություններն ավելի սրվեցին, ավելի սարսափելի դարձան: Այս լուսանկարների շարքում արտացոլված են պատի կառուցման օրերը և կառուցմանը հաջորդող վաղ շրջանը: Սրանք լուսանկարներ են, որոնք հնարավորություն են ընձեռում հետադարձ հայացք ձգել մի ժամանակաշրջանի վրա, որը  շատ օտարոտի և միևնույն ժամանակ շատ ծանոթ է թվում մեզ: 




 

=

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել