FashionYan-ն իր Hand made բաժնի համար նոր շարք է սկսում` «Հայկական hand made-ի ձեռքերը», որտեղ ներկայացնելու ենք տեղական հենդ մեյդի սկսնակ և առաջատար մասնագետներին ու նրանց աշխատանքները: Շարքն սկսում ենք երիտասարդ մի աղջկա`Անի Մանուկյանի հետ զրույցից, ով հիմնել է Manoukyan Asseccories բրենդը:

handmade

-Ողջույն, Անի: Կպատմե՞ս, թե ինչպես ծնվեց զարդեր պատրաստելու ցանկությունը:

-Միշտ էլ անտարբեր չեմ եղել գեղեցիկի նկատմամբ և ստեղծագործել եմ դեռ մանկուց: Ծնողներս պատմում են, որ 4 տարեկան հասակում փուչիկներից տիկնիկներիս համար զգեստներ էի պատրաստում: Միշտ էլ ինձ համար զարդեր պատրաստել եմ, բայց երբևէ մտքովս չէր անցնի, որ կպատրաստեմ նաև վաճառքի համար: Արդյունքում՝ իմ հոբբին վերածվեց փոքրիկ աշխատանքի:

1380657_660557013968368_409848147_n

-Ի՞նչ նյութերից ես պատրաստում զարդերը:

-Հիմնականում օգտագործում եմ տարբեր տեսակի և գույների քարեր, թելեր, կաուչուկ, մետաղներ և այլն: Շուտով կլինեն նաև կրծքազարդեր և գլխազարդեր:

1017321_653418301348906_51929295_n

-Ինչի՞ց ես ոգեշնչվում նոր աքսեսուարներ ստեղծելիս:

-Ոգեշնչման աղբյուր կարող են լինել տարբեր բաներ՝ գեղեցիկ առավոտ, հիանալի ֆիլմ, ջերմ խոսքեր և հետաքրքիր մարդկանց հետ շփում: Ամենից շատ ոգեշնչվում եմ, երբ իմ աշխատանքները գնահատվում են:

-Պատվերներ ընդունու՞մ ես, եթե` այո, ապա ի՞նչ կհրաժարվես երբևէ պատրաստել և ինչու՞:

1422725_1415234272039852_1089922241_n

-Ընդունում եմ տարբեր պատվերներ՝ ըստ ձևի, գույնի, հետաքրքրությունների: Իհարկե, ճաշակին ընկեր չկա, բայց երբեք չեմ պատրաստի մի բան, ինչն ինձ դուր չի գալիս, ինչն ինձ համար տգեղ է: Ես ստեղծագործում եմ իմ հաճույքի համար և պետք է բավարարված զգամ ամեն մի աշխատանքի ավարտից հետո: Ես դրանից գերագույն հաճույք եմ ստանում: Այն պետք է լինի գեղեցիկ ինձ համար:

1396564_1415232372040042_671040663_n

-Ի՞նչ դժվարությունների ես հանդիպում:

-Փորձում եմ ստեղծել օրիգինալ աշխատանքներ, չկրկնվող: Դրանք իմ ներքին մղումներն են, իմ ապրումները, իմ ստեղծագործությունները, և ցավալի է, որ դրանք երբեմն համեմատվում կամ նմանեցվում են ուրիշ աշխատանքների: Ամեն դեպքում, մարդիկ բոլոր ժամանակներում և տարբեր վայրերում ստեղծել են նման իրեր: Ես փորձում եմ տարբերվել իմ աշխատանքներով: Դժվար է գտնել համապատասխան խանութներ զարդերը տրամադրելու համար: Շատ  դժվարություններ կան: Դրանք հաղթահարելը թույլ է տալիս ամուր կանգնել հողի վրա:

1388747_1415232378706708_1383498465_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել