1in.am-ը գրում է.

Չինաստանը պետք է արագ շարժվի իր արժույթի ամրապնդման հարցում, չնայած այդ գործում հաջողություններն արդեն ակնհայտ են՝ ասվում է նոր զեկույցում, որը չորեքշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Կոնգրեսին: Նման զեկույց կազմվում է տարին երկու անգամ: Այնտեղ հիմնական ուշադրությունը սևեռվում է Չինաստանի վրա:

Փաստաթղթում նշվում է, որ յուանի փոխարժեքը փոփոխվում է, սակայն ոչ այնքան արագ, որքան անհրաժշտ է: 

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է ակնդետ հետևել այդ գործընթացին և Չինաստանի վրա ճնշում գործադրել՝ համապատասխան շուկայական պայմանների փոխակերպումներ իրականացնելու համար: 

Խոսքը նաև արժութային միջամտությունը նվազագույնի հասցնելու, թափանցիկության, ամերիկյան բիզնեսի հնարավորությունների իրականացման համար խաղադաշտի ստեղծման անհրաժեշտության մասին է: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:

Ֆինանսների նախարարությունում ընդգծել են, որ 2010-ի հունիսից 2013-ի հոկտեմբերի կեսեր յուանի փոխարժեքը դոլարի նկատմամբ ամրապնդվել է 12 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել