1in.am-ը գրում է.

Վալերի Մելաձեն և նրա կինը հաշտությամբ են բաժանվել:

Դատարանը երգիչ Վալերի Մելաձեի և նրա կնոջ՝ Իրինայի ամուսնալուծության գործը կքննի նոյեմբերի 5-ին: Ամուսնալուծության նախաձեռնողը Մելաձեն է եղել: Ինչպես նշվում է երգչի հայցադիմումի մեջ` ամուսինների համատեղ կյանքը չի դասավորվել:

«Ամուսնական հարաբերությունները փաստացիորեն դադարեցվել են 2012-ից, հաշտվելու հնարավորություն ամուսինները չունեն»,- նշվել է դիմումում:

Ունեցվածքը կիսելու և 2 անչափահաս երեխաների դաստիարակության վերաբերյալ ևս Վալերի և Իրինա Մելաձեների միջև տարաձայնություններ չկան: Երգիչը նախկին կնոջը և 3 դուստրերին է թողնում 2 մլն դոլար արժողությամբ տունը, Մոսկվայում գտնվող բնակարանը և բիզնես դասի ավտոմեքենան:

Այս մասին գրում է Viva.ua կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել