«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Երեկ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում գործող ոստիկանապետ Վովա Գասպարյանին վերաբերող հարցին ի պատասխան ասել է. «էդ մարդու անունը չեմ էլ ուզում տալ, ոչ էլ ուզում եմ քննարկել»։
«Ես արդեն հոգնել եմ Էդ բաներից, հոգնել եմ»,–ասել Է Ալիկ Սարգսյանը։

 Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին Երևանի Աբովյան փողոցից բերման են ենթարկվել ՀՀ Աժ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանի՝ «Դերժավայի Արկադի» որդուն և զարմիկին։ shamshyan.com–ն այս առիթով գրել Էր, որ նախկինում Էլ այդ անձինք հայտնվել են ինչ-որ պատմությունների մեջ, սակայն Ալիկ Սարգսյանը կոծկել Է գործը։ Մեր թղթակցի հարցին ճի՞շտ Է, որ ինքը Համբարձումյանի խնդրանքով գործ Է կոծկել, նախկին ոստիկանապետը պատասխանել է, թե չի հիշում, որ Արկադի Համբարձումյանն իրեն նման հարցով դիմած լինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել