«Հրապարակ»-ը գրում է.
«Կառավարության կողմից վերջերս Հայաստանի օդային տարածքն ազատ թռիչքային գոտի դարձնելու հայտարարությունը, մեր տեղեկություններով, մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպական մի շարք ընկերությունների մոտ, որոնք սկսել են հետաքրքրվել ապագա գործարքի մանրամասներով, որոշ տեղեկություններով, անգամ հանդիպել են իշխանության ներկայացուցիչների հետ՝ հայկական օդային շուկա արագ մտնելու համար։
Հետաքրքրություն կա նաև Գյումրու օդանավակայանի նկատմամբ, որովհետև երկրորդային օդանավակայաններն էժան են և կոմերցիոն տեսանկյունից ավելի շահութաբեր։ Մեր աղբյուրները չբացահայտեցին, թե հատկապես եվրոպական որ ընկերությունների մասին է խոսքը, սակայն եվրոպական հայտնի ընկերություններից են «Rian air»–ը և «Virgin»–ը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել