1in.am-ը գրում է.

Չնայած որ զարգացող երկրներում դեռահաս մայրերի թիվը կրճատվում է, ավելի քան 7 միլիոն անչափահասներ մինչև այժմ ամեն տարի մայրանում են: Այս մասին են վկայում ՄԱԿ-ի նոր զեկույցի տվյալները: 

ՄԱԿ-ի ժողովրդագրական հիմնադրամը, մասնավորապես, իր անհանգստությունն է արտահայտել կապված 14 տարեկան աղջիկների հետ, ովքեր 7,3 միլիոն ծննդաբերող դեռահաս մայրերի թվում 2 միլիոն են կազմում: Այդ խումբը հետագայում բախվում է լուրջ սոցիալական և առողջական խնդիրների հետ: 

Զեկույցում ասվում է, որ այս ցուցանիշն ավելի ակնհայտ է զարգացող երկրներում, որտեղ մինչև 18 տարեկան ծննդաբերող մայրերի թիվը 95 %-ի է հասնում:

Ինչպես նշվում է, Մերձավոր Արևելքում 20-24 տարեկան աղջիկների 10 տոկոսը հայտնել է, որ մինչև 18 տարեկանն առնվազն մեկ երեխա է ունեցել: Այդ ցուցանիշը Հարավային Ասիայում 22 %-ի է հասնում, իսկ Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում՝ 28 %-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել