Ladynews.am-ը գրում է.

Ինչպես տղամարդիկ են կանացի շատ սովորություններից նյարդայնանում և դա էլ պատճառ է դառնում, որպեսզի կանայք դադարեն սեքսուալ թվալ տղամարդուն, այդպես էլ կարող է հակառակը լինել, երբ տղամարդու որոշակի սովորություններ «խլում են» վերջինիս սեքսուալությունը: Ladynews.am-ը ներկայացնում է տղամարդկային այն սովորությունները, որոնց պատճառով վերջիններս դադարում են սեքսուալ թվալ կանանց:

Անխնամ տեսքը: Աղջիկները միշտ փորձում են հեռու մնալ անխնամ տղամարդկանցից, երբեմն էլ ուղղակի վանում են նրանց: Քրտինքի հոտը լավագույն օծանելիքը չէ: Տղամարդու մարմինը պետք է մաքուր լինի և դա քննարկման ենթակա չէ: Մաքուր մազեր ու եղունգներ ունենալը շատ ողջունելի է:

Ոչ կոկիկ հագուկապը: Տղամարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց հագուկապին և հագնվեն կոկիկ: Սա չի նշանակում, որ պետք է մշտապես կրել թանկարժեք կոստյումներ, որոնք կլինեն ճանաչված դիզայներների աշխատանք: Ջինսով և բլուզով նույնպես կարելի է նորաձև ու կոկիկ տեսք ունենալ: Ամենակարևորը հագուստը լինի մաքուր, առանց ինչ-որ կեղտոտ բծերի:

Ոչ ինքնուրույնությունը: Բոլորն էլ ունեն սիրելի մայրիկ, ում խոսքն արժեք ունի և ում կարծիքը մենք հաշվի ենք առնում, սակայն պետք է կարողանալ ինքնուրույն որոշումներ կայացնել: Բայց որոշ հասուն տղամարդիկ դեռ մտածում են առանց մայրիկի չեն կարող բազմոց ընտրել, չեն կարող երեխա մեծացնել ու ընդհանրապես ոչինչ չեն կարող: Կախվածությունը մայրիկի կարծիքից տղամարդուն դարձնում է նման երեխայի, իսկ առողջ կանանց մոտ երեխան սեքսուալ ցանկություն չի կարող արթնացնել: Շատ լավ է, երբ տղամարդը սիրում և հարգում է իր մորը, բայց ամեն ինչ պետք է իր սահմանն ունենա:

Ինքնասիրահարվածությունը: Երբ Ձեր տղամարդը սկսում է իրեն հայելու մեջ ավելի հաճախ նայել քան Դուք, հարց է առաջանում ով է Ձեզնից տղամարդը: Ինքնասիրահարված տղամարդիկ չեն մտնում սեքսուալ և գրավիչ տղամարդկանց ցուցակի մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել