Esem.am-ը գրում է.
«Կարգին սքեթչերի» նախապատրաստական աշխատանքների մասին ESem.am-ն իր ընթերցողներինպատմել է մինչ հաղորդման եթեր հեռարձակվելը: Մոտ մեկ ամիս է, ինչ հաղորդումը եթերում է և այս ընթացքում եղան «Կարգինի» աշխատանքը ոչ միայն գովաբանողներ, այլև այն չընդունողներ: Հաղորդման նոր հերոսներին` Անդոյին և Ռաֆոյին , շարունակաբար համեմատում են նախկին դեմքերի` Հայկոյի և Մկոյի հետ:
Այս մասին փորձեցինք խոսել Անդոյի և Ռաֆոյի հետ: Անդոն խոսեց այս թեմայով և տվեց իր գնահատականը կատարված աշխատանքին, իսկ Ռաֆոն ասաց, որ այս շրջանում չի ցանկանում որևէ հարցազրույց տալ:

Անդոյի փոխանցմամբ` քննադատություններ շատ չի լսել իրենց հասցեին. «Բանականաբար և՛ լավ արձագանքներ կան, և՛ վատ: Վատ այն առումով, որ մարդիկ սպասում էին տեսնել Հայկոյին և Մկոյին, սակայն այլ մարդկանց տեսան: Մարդիկ գրում են` Հայկոն ու Մկոն ուրիշ էին, հա, էլի որ, Հայկոն ու Մկոն ուրիշ էին,- ասաց Անդոն և հավելեց, որ սկզբնական շրջանում քննադատություններն ավելի շատ էին: -Հիմնականում այնքան զբաղված ենք լինում, որ չենք հասցնում հետևել քննարկումներին: Երբեմն մեկնաբանություններում ենք որոշ բաներ կարդում: Ամեն դեպքում դեռ չեմ լսել շատ կոպիտ կամ վատ քննադատություն, իսկ առողջ քննադատությունը շատ կարևոր է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ