Ինչպես տեղյակ եք, Երևանի քաղաքապետարանը մի մարմին է ստեղծել, որը պետք է քննարկի Երևանի տրանսպորտի հարցը: Ինչպես տեղեկանում ենք, և տեղյակ ենք բոլորս, այս հանձնաժողովն էլ, 1-2 անդամից բացի, կոճակ սեղմողների հանձնաժողով է, և ի սկզբանե, ոչ թե տրանսպորտի հարցը քննարկելը, այլ տրանսպորտի գնի թանկացումը արդարացնելն է:
Մեկ դրվագ ներկայացնեմ, նիստերից մեկում տեղի ունեցած քննարկումից: Փաստորեն քաղաքապետարանը, որպես ծախս է ներկայացնում փողի ամորտիզացիան: Դե ինչպես գիտենք, մեղվից բացի, աշխարհում ամեն ինչ ամոռտիզացիայի է ենթարկվում, սկսած ծաղիկներով վերջացրած նույն գազելները: Բայց այն, որ փողը կարող է ունենալ ամոռտիզացոն ծախս, այ դա արդեն մառազմ ա:
Դե իրենց ուղեղներն այնքան է, որ եթե գծատերը փող է դնում մեքենաներ գնելու մեջ, ապա այդ փողը կարող էր դնել բանկ, բանկում իր փողը ծաղկեր զարգանար, նաև բարգավաճեր, բայց դե դնում ա բիզնեսի մեջ և այդ գումարը պետք է ամոռտիզացվի:
Դե մենք էլ այնքան միամիտ ենք, որ հասկանում ենք, այդ ամենի՝ մառազմ լինելու մեջ:
ՀԳ. Քաղաքապետարանին: Տարոն Մարգարյանի ու իշխող ՀՀԿ-ի հրաժարականը կտեսնեք, 100 դրամից թանկ տրանսպորտ չեք տեսնի: Հատուկ նշեմ, ամառ լինի թե ձմեռ, գարուն թե աշուն, մենք պայքարելու ենք, որ տրանսպորտը չթանկա:
ՀԳԳ, իմ տեղեկություններով, Քաղաքապետ Տարոն Մարգարյանին խորհուրդ են տվել, որ տրանսպորտը թանկացվի ձմռան ամիսներին, որ փողոցներում մարդիկ մրսեն ու չպայքարեն: Հատուկ ձմեռվա մի ցուրտ հիշեցնեմ՝ Մաշտոցի պուրակ:
Եվ հանկարծ չմտածեք, որ 10-15 հոգի են պայքարելու: Տրանսպորտի համար երկրորդ պայքարը ավելի ուժգին է լինելու, որովհետև ժողովրդի կոկորդին եք հասել, թքելու են...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3433500291633?ref=znotif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել