Սերը բացահայտ
նուրբ շոյանքով իջնում է
բաց ուսերիդ…
Անփույթ մազերդ ծածկում են աչքերդ,
որտեղ ես եմ
ու չեմ տեսնում ինձ:
ինձնից լավ եմ ես քեզ Ճանաչում
ու դրանից էլ վստահ ու անհոգ-
աչքերիդ մեջ աչքերս եմ փակում:
Հիմա քոնը չեն աչքերդ,
Իմն են,
գուցե անվերադարձ,
հիմա վերմակս թարթիչներդ են,
հոգուս մերկ մասերը ծածկած…
Վարսերդ իմ տան վարագույրներն են,
փակել են ինձ դրսի աշխարհից,
որտեղ
գինի է ծնվում ողկույզից
կրակ է ծնվում
մի փոքրիկ կայծից,
որտեղ նոր մարդ է
ծնվում համբույրից…
Քո աչքերում հանդիպում եմ
իմ մեծ սիրուն՝ Արևին,
ու խանդում են քո աչքերը
թշվառ ազնիվ պոետին:
սեղմվում են թարթիչներդ
իրար վրա փաթաթվում,
քո աչքերում ինձ զգում եմ
լքված փոքրիկ մի վանքում:
…Շատ դաժան են աչքերդ ինձ բանտարկող,
աղոթում եմ,
համբուրում եմ…
վանքի պատը ծնկաչոք…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/551037271635913
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել